News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը, ոչ մի րոպե կանգ մի առեք. Ձեր ակտիվությունը հարկեր է գեներացնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրանք - կոչ մեր համաքաղաքացիներին

Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը։ Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան գնելու ոչ ժամանակ։ Հասկանում եմ, որ հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։

Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Հասկանում եմ, որ անհարմար եք զգում. մտածում եք` բա կողքից անցնող մարդիկ ի՞նչ կմտածեն։

Ամեն ինչ հասկանում եմ։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, այնտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու։ Չեմ ասում՝ գնաք քեֆ ուրախություն անեք, բայց սրճարանում մարդկանց հետ հանդիպել, զրուցել ,կամ երեխային տեղ տանել՝ դա էլ է պետք։

Հարգելի՜ գործարարներ, ոչ մի րոպե կանգ մի առեք։ Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը։ Մի հետաձգեք ձեր ներդրումները, ձեր ծրագրերը։ Հիմա խնայողության ժամանակը չի, սպասելու ժամանակը չի։ Հիմա գործելու ժամանակն է։ Որքան ակտիվ, այնքան լավ։ Կլինեն խնդիրներ՝ ասեք։ Կփորձենք արագ լուծումներ գտնել։

Հարգելի՜ ֆինանսական ինստիտուտներ, ավելի համարձակ եղեք տնտեսության ֆինանսավորման մեջ։

Տնտեսությունը պիտի շնչի։ Նոր ու թարմ շնչով։ Ոչ միայն հաղթանակի համար, այլ հաղթանակից հետո Հայոց աշխարհը շենացնելու համար։ Մեր ակտիվությունն է ամենահամոզիչ ապացույցը, որ մի գրամ չեք կասկածում մեր հաղթանակի մեջ։

Հանգանակությունները, նվիրատվությունները կարեւոր են, բայց մենք պիտի ավելի համակարգված, ինստիտուցիոնալ մտածենք ու աշխատենք։ Ուժեղ տնտեսություն => մեծ բյուջե => հզոր սպառազինություն։ Սա է բանաձեւը։ Ու սա է երաշխիքը, որ միշտ հաղթած լինենք, ի սկզբանե հաղթած։

Ամենաէֆեկտիվ «հիմնադրամը» պետական բյուջեն է։ Փողը ծախսելու ամենաճիշտ գործիքը պետական բյուջեն է։ Ամենաճիշտ նվիրատուն աշխատող արդյունք ստեղծող ու հարկեր վճարող քաղաքացին է։

Մենք նավթ չունենք, միլիարդավոր նավթադոլարներ չունենք։ Բայց մենք ունենք պետություն, որը կարող է այնքան փող ներգրավել, որքան պետք է: Դրանում թող ոչ ոք չկասկածի։ Մենք ունենք գիտակից, արարող ու ստեղծագործ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատանքով ու հարկերով այդ բեռի տակից պատվով դուրս կգան։

Կյանքը շարունակվում է ու շարունակվելու է հաղթանակից հետո։

#ՀԱՂԹԵԼՈՒենք

Ի հավելումն նախորդ գրառմանս: Կարող է շատ պրագմատիկ համարեք, բայց ես այսպես եմ մտածում։ Խնդրանք - կոչ մեր...

Опубликовано Бабкеном Туняном Вторник, 13 октября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ