News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան մի քանի խոշոր լրատվամիջոցներ որոշել են չուղարկել իրենց լրագրողներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցելու նախընտրական ուղեւորություններում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում նախագահի շրջապատի կողմից անվտանգության կանոնների խախտումների պատճառով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է The New York Times-ը, որը նշել է, որ իր, ինչպես նաեւ The Wall Street Journal-ի եւ The Washington Post-ի լրագրողները, «չեն ստացել հավաստիացումներ այն մասին, որ հիմնական նախազգուշական միջոցներ կձեռնարկվեն լրագրողների առողջությունը պաշտպանելու համար», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, թերթը նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կանոնների ամենահայտնի խախտող», ով, չնայած իր մոտ ախտորոշված կորոնավիրուսին եւ հիվանդանոցում անցկացրած երեք օրերին, «չի ցանկացել փոխել իր սովորությունները» եւ առանց դիմակի մտել է Air Force One նախագահական ինքնաթիռի սրահ, որտեղ եղել են մամուլի ներկայացուցիչներ:

Լրագրողների մոտ մտահոգություն է առաջացրել այն, որ նախագահական ինքնաթիռում սպասարկող անձնակազմի շատ անդամներ եւ Գաղտնի ծառայության գործակալները դիմակ չեն կրում, իսկ Սպիտակ տան աշխատակիցները, որոնց մոտ կորոնավիրուս են ախտորոշել, կարանտինի երկու շաբաթը չլրացած աշխատանքի են վերադառնում։

Համավարակի պայմաններում անվտանգության կանոնների պահպանման հետ կապված մտահոգությունները, ըստ թերթի, կարող են ազդել նաեւ Թրամփի նախընտրական միջոցառումների կազմակերպման վրա, որոնք պետք է հեռարձակի ABC հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության ներկայացուցիչները, ըստ The New York Times-ի, դիմել են Սպիտակ տանը «խնդրելով հաստատել, որ իրենց աշխատակիցները այս միջոցառումների ընթացքում չեն ենթարկվի մեծ ռիսկի»:

Դոնալդ Թրամփը այս ամսվա սկզբին Twitter-ում հայտարարել էր իր եւ կնոջ մոտ նոր կորոնավիրուսի հայտնաբերման մասին: Հոկտեմբերի 2-ին, որպես նախազգուշական միջոց, նա տեղափոխվել էր Ուոլթեր Ռիդի հիվանդանոց, որը գտնվում ր Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում: Հոկտեմբերի 5-ին Թրամփը դուրս էր գրվել այնտեղից եւ վերադարձել Սպիտակ տուն: Դրանից հետո ԱՄՆ պաշտոնյաները խոստովանել էին, որ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ թթվածնի լրացուցիչ աջակցություն է ստացել բուժման ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ