News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի շատ կարեւոր եւ իրոք ոգեւորիչ տնտեսական լուր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:

Պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս:

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է եւս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս:

Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ:

Գիտե՞ք սա ինչ է նշանակում։

Եթե մեկ բառով՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։

Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ։ Ու սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն։

Հասարակությունը 30 տարով պարտք է տալիս պետությանը!! Ընդ որում, պատրաստ է 2.5 անգամ ավելի շատ տալ, քան այդ պահին պետությունը ցանկանում է վերցնել։

Հայաստանը ռեսուրսների խնդիր չունի ու չի ունենա: Այլ կարծիք ունեցող ու հույսը դրա վրա դրած որոշ երկրներ սխալվել են իրենց հաշվարկների մեջ։

Եթե պետք լինի, էլի պարտք կվերցնենք։ Եթե պետք լինի, կթողարկենք համահայկական պարտատոմսեր։ Եթե պետք լինի կթողարկենք հավերժական պարտատոմսեր։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դրամի։ Եվ կուղղենք դա մեր հաղթանակին ու հաղթանակից հետո զարգացմանը։

❗️Մի շատ կարևոր և իրոք ոգևորիչ տնտեսական լուր❗️ «Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։ Հոկտեմբերի 13-ին...

Опубликовано Бабкеном Туняном Среда, 14 октября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Ամենաշատ