News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սերբիան բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Bayraktar անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման համար, սակայն պայմանավորվածություններ դեռ չկան: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Մենք իսկապես հետաքրքրվածություն ենք հայտնել դրանց ձեռք բերման հարցում: Մեր ռազմական փորձագետները վստահ են, որ խոսքը լավ անօդաչու թռչող սարքերի մասին է, բայց առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Նշվել էէ գինը: Մենք դեռ մտածում ենք այդ մասին»,- ասել է Վուչիչը:

Նա հիշեցրել է, որ սերբական բանակը հիմնականում հագեցած է Ռուսաստանից գնված զենքով, իսկ ավելի վաղ Սերբիան անօդաչու սարքեր էր գնել Չինաստանից: «Մենք հինալի համագործակցություն ունենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ: Մենք կշարունակենք զարգացնել այդ համագործակցությունը»,- հավելել է Վուչիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ