News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Այս մասին հայտնել է Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ:

«10 օր մենք Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի (ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ), տեղացի լրագրողների, խորհրդարանի պատգամավորների հետ աշխատում էինք ՝բացատրելով, թե սեպտեմբերի 27-ից ի վեր ինչ է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման  գծում, ներկայացնում էինք նաև թե Թուրքիայի, թե վարձկանների դերը, ներգրավվածությունը, որը լիարժեք փոխում է պատկերը: Բացատրել ենք, որ հանգուցալուծման միակ իրական քաղաքական ճանապարհը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում մարդիկ իրականությունը արագ են հասկանում, նախագիծն այսօր առավոտյան մտավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ»,-ասել է Փափազյանը:

Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին,  որոնք իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին:

Փափազյանը նկատել է, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տանում Լոնդոնում, Հռոմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ամենաշատ