News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս գրոհը սկզբունքորեն փոխում է իրավիճակը, որովհետեւ ադրբեջանցիները ոչ թե պարզապես խոստովանում են, որ հարվածներ են հասցրել Հայաստանի հրթիռային համակարգերին, այլ հենց Հայաստանի Հանրապետության տարածքում: Մինչ այժմ այդպիսի բան չի եղել, որպեսզի իշխանությունները դա պաշտոնապես խոստովանեն: Այս կարծիքը կիսում է «Կոմերսանտ»-ի միջազգային մեկնաբան Մաքսիմ Յուսինը:

Մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանին հրթիռային հարված հասցնելը՝ նա նշել է, որ «Ռուսաստանի համար ստեղծվում է նախադեպ եւ հսկայական մարտահրավեր»: «Ղարաբաղը ընդգրկված չէ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, Հայաստանն ընդգրկված է: Այսինքն՝ հոկտեմբերի 14-ին հարված է հասցվել Ռուսաստանի Դաշնության դաշնակցին: Մանրամասներն արդեն ի հայտ են գալիս: Ադրբեջանցիները հայտարարում են, որ այս հարվածի հետեւանքով ոչնչացվել են Ռուսաստանի տրամադրած չորս «Իսկանդեր-Մ» համալիրներից երկուսը, որոնք հայկական բանակի սպառազինության մեջ են, եւ որոնք, իհարկե, դեռ չեն օգտագործվել: Դա, ինչպես համարել են Բաքվում, արվել է կանխարգելիչ նպատակներով՝ հայերը կարող էին հարված հասցնել այս «Իսկանդեր-Մ»-երով, ուստի Ադրբեջանը որոշել է առաջ անցնել:

Նույն պահին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն արեց, որ եթե Հայաստանը հարվածի Ադրբեջանի նավթագազային համալիրին, հետեւանքները ամենածանրը կլինեն: Այսինքն՝ նրանք մի տեսակ հրահրում են հայերին, որպեսզի մնացած երկու «Իսկանդեր-Մ»-ով հարվածեն տնտեսական օբյեկտներին, ըստ էության, Ադրբեջանում: Սա քայլ է պատերազմը սրելու ուղղությամբ: Ոչ ոք արդեն չի հիշում հրադադարի մասին, որը ստորագրվել է ընդամենը հոկտեմբերի 9-ին: Հոկտեմբերի 14-ին Իլհամ Ալիեւի կողմից արված նույն հայտարարության մեջ հնչեց, որ նպատակը ռազմական գործողությունները շարունակելն է եւ կարծես թե ամբողջ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը ձեւափոխելը: Եվ նրա ռազմատենչ հռետորաբանության հետեւում հստակորեն զգացվում է Թուրքիայի ազդեցությունը: Եվ հիմա Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի, թե ինչպես արձագանքի դրան, ընդ որում՝ արագ:

Եթե Ռուսաստանը լռի, ձեւացնի, թե դա նորմալ է, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ապա, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն իրականում զրոյի է վերածվում՝ ո՞ւմ է պետք այդպիսի կազմակերպությունը, որը գոյություն ունի միայն թղթի վրա: Ավելին, եթե Ռուսաստանը լռի, ոչինչ չանի, ապա հարված կհասցնի իր վարկանիշին, հեղինակությանը, որը հինգ տարի նվաճել է Սիրիայում, երբ մեր երկիրը ապացուցեց, որ դժվար իրավիճակում չի լքում իր դաշնակիցներին»,- նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների մասին առայժմ կարելի է մոռանալ, փորձագետը նշեց. «Բնականաբար, քանի որ Բաքուն եւ Անկարան դեռ չեն կռվել, քանի որ այսօր, շատ հնարավոր է, սկսվի պատերազմի նոր փուլ: Ինձ համար դժվար է պատկերացնել, որ Հայաստանը ոչնչով չի պատասխանի դրան՝ հաշվի առնելով իրավիճակի բնույթը եւ այն, որ առաջին երկու շաբաթվա իրադարձությունները շատ լավ չեն զարգացել Երեւանի համար, եւ այսօր հերթական մարտահրավերը նետվեց: Ակնհայտ է, որ արդեն հարված կհասցվի որոշ ավելի մեծ քաղաքների եւ լուրջ օբյեկտների, հատկապես եթե Ալիեւն ինքն է ակնարկում եւ փաստացի առաջարկում։

Տեսնենք, թե ինչ կլինի: Բայց տպավորություն կա, որ հենց Հայաստանի տարածքին հարվածելու այս ցուցադրական որոշումը կարող է դառնալ այն վերջին կաթիլը, որից հետո Ռուսաստանի համբերության բաժակը կլցվի: Հասկանալի է, թե ինչու է Մոսկվան իրեն այդքան ոչ միանշանակ պահում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը, ամենայն հավանականությամբ, բացասական է, նա ընկալվում է որպես «գունավոր հեղափոխական», Սորոսի դրածո, Պուտինի ընկերոջը բանտարկած մարդ, Մոսկվային չլսող եւ այլն: Բայց ինչ-որ պահի այս անձնական փաստերը հետին պլան են մղվում, եւ առաջին պլան են գալիս աշխարհաքաղաքական, դարավոր պահերը: Օսմանների վերադարձը Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական աղետ է Մոսկվայի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ