News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի օգտագործել, չնայած դրա ցանկությունը կա։ Այս մասին Կառավարությանը հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ցույցերը մի քանի նպատակ են ծառայում. մեկը՝ հասարակական կարծիքը սեւեռել դեպի այն իրականությունն Արցախում, հասարակական կարծիքը դրականորեն տրամադրել դեպի հայ ժողովուրդ, եւ, ի վերջո, հասնել առարկայական արդյունքի»,- նշեց Սինանյանը։

Հարցին՝ այդ ցույցերն ինքնաբուխ են կազմակերպվո՞ւմ, թե՞ հայկական տարբեր կառույցներ համակարգում են՝ Սինանյանն ասաց. «Սկզբում ինքնաբուխ էին, հիմա շատ ավելի համակարգված են։ Կառույցները համակարգում են, միավորում են, կոորդինացնում են»։

Նա նշեց, որ օգնությունը միայն նյութական կամ ֆինանսական չէ. «Այլ նաեւ կիբեռ պատերազմի ոլորտում է։ Մեր հայրենակիցները բավական տիրապետում են շատ գիտելիքներին եւ հնարավորությունների։ Ամեն ձեւով փորձում են օգտակար լինել Հայաստանին»։

Հարցին՝ ո՞ր երկրներից են գալիս կամավոր բժիշկները եւ արդյոք իրենք են առաջարկե՞լ գալ Արցախ, Զարեհ Սինանյանն ասաց. «Նախաձեռնությունը եղել է Սփյուռքից։ Գալիս են եւ՛ Ռուսաստանից, եւ՛ ԱՄՆ-ից, եւ՛ Եվրոպայից։ Եկել են ու դեռ գալու են»։

Հարցին՝ արդյոք Սփյուռքից ռազմաճակատ եկող կամավորներ կա՞ն, Սինանյանն ասաց. «Արցախյան պատերազմի ժամանակ կամավորների հոսքը քիչ էր, այս անգամ կամավորների հոսքը շատ մեծ է։ Սա ցույց է տալիս, որ անկախության տարիներին Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապը շատ է ամրապնդվել»։

Հարցին՝ արդյոք Սփյուռքն իր ամբողջ ներուժն է օգտագործո՞ւմ, Զարեհ Սինանյանն ասաց. «Անկասկած դեռ աշխատելու ատ տեղ կա։ Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի օգտագործել, չնայած դրա ցանկությունը կա։ Մենք այս պահին մեր հայրենակիցներին փոխանցում ենք այն հավանական տարբերակը, որ այս պատերազմը երկար է տեւելու, պետք է բոլորս գոտեպնդվենք։ Այն օգնությունը, որը մենք ստանում ենք մինչեւ այժմ, պետք է շարունակական լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ