News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժե՞ արդյոք պաշտպանել ընկեր Լենինի եւ Ստալինի ժառանգությունը Կովկասում: Հենց այս հարցն է հարկավոր տալ բոլորիս` Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի դեմ թուրքական ագրեսիային որեւէ հնարավոր արդարացում գտնելու փորձերից հետո: Չի կարելի աչք փակել այն պատերազմի վրա, որն Անկարայի իսլամիստաիմպերիալիստական ​​ռեժիմն Ադրբեջանի ձեռքերով այժմ սանձազերծել է հայերի դեմ, գրում է գրող եւ պատմաբան Օլիվիե Դելորմը Le Figaro-ի էջերին:

Բացի այդ, հարկ է մտորել Արեւմուտքի մեղմության պատճառների մասին  այս ռեժիմի նկատմաբ (այն դեռ ակտիվորեն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից), որը որպես օժանդակ զորքեր ներգրավել է «Իսլամական պետության» եւ «Ալ Քաիդա»-ի մնացորդներին Մերձավոր Արեւելքում, ապա ուղարկել է նրանց Լիբիա եւ Կովկաս: Ինչու՞ է Գերմանիան պաշտպանում Թուրքիային պատժամիջոցներից: 2.5 միլիարդ արտաքին առեւտրի սալդոյի եւ 3 միլիոն գերմանացի թուրքերի պատճառո՞վ, որոնց 65 տոկոսը քվեարկում է Էրդողանի օգտին:

Ուշադրության է արժանի նաեւ նրանց մղումը, ով այդքան սիրում է խոսել «մութ օրերի վերադարձի» մասին, բայց չգիտես ինչու չի վրդովվում այն ​​պետության ագրեսիայից, ում կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը պաշտոնական դոկտրին է դարձել դպրոցներում եւ համալսարաններում: Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսի միջազգային արձագանք կառաջացներ գերմանացիների հարձակումն Իսրայելի վրա:

Եվ վերջապես ժամանակն է դադարեցնել «անջատողականություն» բառի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի (Արցախի հայերի) հետ կապված, որի բնակչության 90 տոկոսը վաղուց արդեն հայ է: Այն Ադրբեջանի ԽՍՀ կազմ է մտել միայն 1921 թվականին: Այս պետության տարածքը նվաճվել էր Ռուսական կայսրության կողմից 19-րդ դարում, եւ դրա ղեկավարները մասնակցել են հայերի ցեղասպանությանը եւ իրենք ենք հաշվեհարդար կազմակերպել նրանց դեմ (այդ թվում` Արցախում) բոլշեւիկյան հեղափոխության եւ տարածաշրջանի խորհրդայնացման միջեւ ընկած ժամանակաշրջանում:

Արցախն Ադրբեջանին էր միացվել 1921-ի հուլիսին Լենինի որոշմամբ ժողկոմիսար Ստալինի կողմից` նպատակ հետապնդելով գոհացնել ազգայնական Քեմալին, ով ԽՍՀՄ-ում համաձայնագիր էր ստորագրել մարտին: 1920-ի դեկտեմբերին նա արդեն հաղթել էր հայկական առաջին հանրապետությանը, որը թուրքերի կողմից լիակատար կործանումից խուսափելու համար ստիպված էր անցնել ԽՍՀՄ-ին:

Իրականում Ղարաբաղի հարցն ընդամենը Հարավսլավիայում պատերազմների ընթացքում ծագած խնդրի հերթական դրսեւորումն է. խոսքը փլուզված ֆեդերացիայի ներքին վարչական սահմանների ՝ որպես նոր միջազգային սահմանների հաստատման մասին է: Բանն այն է, որ երկաթե ձեռքով ղեկավարվող ֆեդերացիայի ներսում վարչական ներքին բաժանումը գործնականում ոչ մի դեր չէր խաղում: Շատ դեպքերում սահմանները գծվում էին ի օգուտ պահի հանգամանքներին: Տիտոն փորձում էր թուլացնել Սերբիան` հնարավորինս շատ սերբերի տեղակայելով Հարավսլավիայի մյուս հանրապետությունների իրավասության տակ: Խրուշչովը Ղրիմը նվիրեց Ուկրաինային, որպեսզի այնտեղ գոնե մի քիչ մոռանան բռնաճնշումների մասին, որոնք նա կազմակերպել էր 1944 թվականից հետո:

Բայց այդպիսի ֆեդերացիաների անհետացումից հետո ներքին սահմանները դառնում են միջազգային, եւ բնակչությունը կարող է հայտնվել մի պետությունում, որին բացարձակապես չի ցանկանում պատկանել` լինի դա Դոնբասը, թե Արցախը:

Այս մերժումը հատկապես ուժեղ է սերբերի դեպքում, ովքեր Խորվաթիայի պետության ցեղասպանության զոհ դարձան 1941-1945 թվականներին, իսկ 1991-ին ստիպված եղան այդ ցեղասպանությունը ժխտող նոր Խորվաթիայի քաղաքացիներ դառնալ: Ինչ վերաբերում է արցախահայությանը, ապա նրանք մեկ դար անց ադրբեջանցիների զոհ են դառնում, ովքեր խաղում են ցեղասպանությունը ժխտող թուրքական պետության կողմից:

Եթե նայենք 1995 թվականին խորվաթների հարձակման ժամանակ սերբերի ճակատագրին, հեշտ է հասկանալ, թե ինչու են Արցախի հայերն այդքան վճռական տրամադրված պաշտպանությունը պահելու հարցում։ Բանն այն է, որ (Արեւմուտքի թողտվությամբ) խորվաթների կազմակերպած էթնիկ զտումը հանգեցրեց տարածաշրջաններից 200-250 հազար սերբերի վտարմանը, որոնք մինչեւ 1991 թվականը կազմում էին դրանց բնակչության երեք քառորդը։ Նշենք, որ «Փոթորիկ» գործողությունը ԵՄ-ում քննադատության անգամ ակնարկ չի հարուցել, որի վրդովմունքն ակնհայտորեն հենվում է երկակի ստանդարտների վրա։

Ընդգծենք նաեւ այն, որ նրանք, ովքեր Արցախի բնակիչներին անվանում են անջատողականներ, չնչին դժգոհություն իսկ չեն արտահայտել 1974 թվականից Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիայի կողմից օկուպացնելու առիթով, չնայած այնտեղ նա իրականացրեց իսկական էթնիկ զտում եւ տեղակայեց իր վերաբնակներին։ Թուրքերն այնտեղ հիմա մեծամասնություն են, չնայած մինչ ներխուժումը կազմում էին կղզու բնակչության ընդամենը 18 տոկոսը։ Ինչ վերաբերում է այնտեղ ստեղծված խամաճիկային պետությանը, այն եւս մասամբ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։

Ի վերջո՝ նշենք, որ այդ նույն մարդիկ աջակցեցին Սերբիայից Կոսովոյի անդամահատմանը՝ հօգուտ մաֆիոզ ռեժիմի, որը հովանավորում է մաքսանենգներին եւ ահաբեկիչներին։ Ընդ որում՝ Կոսովոյի եւ Բոսնիայի սերբերին իրավունք չի վերապահվում անջատվել այդ կազմավորումներից։

Ուստի հարցը, որի վերջին դրսեւորումը դարձավ հայերի դեմ պատերազմը, պետք է միջազգային հանրությունը վաղուց քննարկեր, քանի որ այն արդեն ահա 30 տարի շարունակ հակամարտություններ է ծնում։

Չնայած Առաջին աշխարհամարտի դադարեցման պայմանագրերը համարում են համաշխարհային երկրորդ հակամարտության գլխավոր պատճառը (որ դրանով Գերմանիայի եւ չկարգավորվող կապիտալիզմի պատասխանատվությունը չեզոքացնեն), դրանք, այնուամենայնիվ ունեին երկու դրական ասպեկտ։ Դրանք կայսրությունների փլուզման հետեւանքով ձեւավորված նոր ազգային պետություններում փոքրամասնություններին իրավունքներ էին տրամադրում (դա դրական խթան էր, քանի որ կայսրությունը մշտապես սահմանափակումների համակարգ է եւ ժողովուրդների բանտ)։ Դրանից բացի, դրանք նախատեսում էին անորոշ կամ վիճելի ազգային պատկանելությամբ տարածքների բնակչության կարծիքն իմանալու հնարավորություն։

Ազգերի լիգան ոչնչացավ բռնապետների նկատմամբ իր անզորության պատճառով, բայց 1920-ականներին նա նման խորհրդակցությունների մի ամբողջ շարք կազմակերպեց, եւ դրանց արդյունքում  հաստատված սահմանները մեկ դար անց անփոփոխ են մնում։

Ֆեդերացիաների կազմալուծման արդյունքում առաջացած բախումները թույլ տալու (կամ առավել եւս` դրանք օգտագործելու) փոխարեն, մենք պետք է առաջնորդվենք այս օրինակով` միջազգային վերահսկողության ներքո ինքնորոշման հանրաքվեի պայմանները որոշելու համար: Դա կայուն խաղաղություն ապահովելու միակ ձեւն է` ժողովուրդների իրավունքների հարգմամբ:

Եթե ​​մենք շարունակենք դա անտեսել, ապա ցանկացած բանակցություն Արցախի շուրջ լավագույն դեպքում Դեյթոնի նոր համաձայնագրերի (1995 թ.) կհանգեցնի, որոնք Բոսնիա եւ Հերցեգովինայի վրա եվրոպական վերահսկողությունից 25 տարի անց իրականում չեն սկսել աշխատել: Եթե, իհարկե, ինչ-որ մեկի նպատակը ծխացող հակամարտության պահպանումը չէր, որը թույլ է տալիս հավերժ մնալ արբիտրի դիրքում: Համենայնդեպս, մյունխենյան ոգու հաղթանակից ավելի վատ բան չկա, որը թուրք բռնակալին ուժային նոր քայլերի կմղեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ