News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման մեջ, ինչի շուրջ նրանց օգնել էր պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանը: Հարեւան պետությունների` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ այս երկարատեւ հակամարտության` անցյալ ամիս տեղի ունեցած սրումն արդեն տասնյակ մարդկանց կյանքեր է խլել եւ հազարավոր մարդկանց ստիպել է փախնել, գրում է The National Interest-ը:

Միացյալ Նահանգների ռազմավարությունը խճճված է: Հակամարտության սրման օրը Պետդեպարտամենտը բարոյական համարժեքությամբ թաթախված հայտարարությամբ հանդես եկավ: Այնուամենայնիվ, հայտարարության մեջ ասվում է, որ «հակամարտության մեջ երրորդ ուժերի մասնակցությունը ծայրաստիճան անարդյունավետ կլինի եւ միայն կնպաստի լարվածության սրմանը տարածաշրջանում»: Սակայն Ադրբեջանը հենց այդպես էլ վարվեց` երախտագիտությամբ ընդունելով Թուրքիայի միջամտությունը: Հաղորդվում է, որ Թուրքիան F-16 կործանիչներ եւ Սիրիայից վարձկաններ է ուղարկել` ադրբեջանական ուժերի ամրապնդման եւ Լեռնային Ղարաբաղը գրոհելու հարցում նրանց օգնելու համար:

Ամերիկացի դիվանագետները, ինչպես եւ նրանց եվրոպացի գործընկերները, Կովկասը պատմության կողմից անիծված ճահիճ են համարում: Իհարկե, Հայաստանը կարող է պարծենալ հազարամյա պատմությամբ: Իսկ Ադրբեջանն անկախ է եղել միայն կարճ ժամանակահատվածով` 1918-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել հայերով, իսկ տարածաշրջանում մինչեւ հմա շատ հայկական եկեղեցիներ կան (որոնց մի մասը Թուրքիան եւ Հայաստանն այժմ փորձում են ոչնչացնել): Մինչդեռ 1923 թվականին ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը տարածաշրջանը հանձնեց Ադրբեջանին: Ամերիկյան ռազմավարության հետագա զավեշտն այն է, որ տասնամյակներ շարունակ սառը պատերազմի ընթացքում հանրապետականները եւ դեմոկրատները փորձում էին դիմակայել խորհրդային սպառնալիքին, սակայն երբ Ադրբեջանը եւ Հայաստանը 1991-ին անկախություն ձեռք բերեցին, Պետդեպարտամենտը որոշեց շարունակել Ստալինի ռազմավարությունը:

Մինչդեռ Կոնգրեսն իրավիճակին ավելի սթափ էր նայում: 1992-ին այն ընդունեց «Ազատությանը աջակցության մասին» Ակտը` թիվ 907 բաժինը, որով արգելեց Միացյալ Նահանգներին օգնել Ադրբեջանին: 2001 թվականի հոկտեմբերին Սենատը փոփոխություն կատարեց սույն Ակտում` Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումները հանելու համար: Դրա համար ծանրակշիռ պատճառ կար: Չնայած Ադրբեջանում բռնապետություն էր, այն օգնում էր Միացյալ Նահանգներին ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմում: Ադրբեջանը միտումնավոր սիրախաղում էր Արեւմուտքի հետ, հատկապես` իսրայելամետ խմբերի` շեշտելով, որ Բաքուն դեմ է Թեհրանին: Հետ նայելով` մենք հասկանում ենք, որ դա սխալ էր (եւ, անկեղծ ասած` իմ սխալը նույնպես): Հայաստանը եւս բռնապետություն էր, սակայն` շատ ռուսամետ, ինչը բարդացնում էր իրավիճակը Վաշինգտոնի համար: Հիմա ամեն ինչ փոխվել է: 2018-ին հայերը տապալեցին բռնապետին եւ վերջապես շրջվեցին դեպի ժողովրդավարությունը: Երեւանը դեպի Ռուսաստան կողմնորոշման մշակութային ասպեկտների հետ կապված երբեք խնդիրներ չի ունեցել: Սակայն ցանկացած երկարատեւ դիվանագիտական թեքում ոչ թե բնակչության ցանկությունների արդյունք է, այլ` անհրաժեշտություն` հատկապես հաշվի առնելով շահագրգռվածության բացակայությունը Թրամփի վարչակազմի կողմից հայերի ուշադրությունը գրավելու եւ նրանց մոտ արեւմտամետ հայացքներ զարգացնելու հարցում: Մինչդեռ Ադրբեջանում բռնապետությունը միայն ուժեղացել է: Հուլիսին ցուցարարները ներխուժեցին Արտաքին գործերի նախարարություն` խաթարելով բռնապետ Իլհամ Ալիեւի վստահությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էթնիկ բախումները եւ արտաքին ագրեսիան օգտագործում է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, ինչպես` Ալիեւը: Հիմա հենց դա է տեղի ունենում:

Իհարկե, Սպիտակ տունը պետք է դադարի հրաժարվել 907-րդ բաժնից, իսկ եթե դա տեղի չունենա, ապա Կոնգրեսը պետք է չեղարկի նախորդ ուղղումները, որոնք նման վարքագիծ թույլ կտային: Սակայն ավելին է անհրաժեշտ է: ԵԱՀԿ-ին եւ, այսպես կոչված, Մինսկի խմբին ապավինելու փոխարեն, հնարավոր է` պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նրա թիմը պետք է դիմի գործողությունների այն մոդելին, որը նրանք իրականացնում են Կոսովոյում: Արցախի Հանրապետության նման, Կոսովոն եւս իր պատմությունն ունի: Բռնակալները Կոսովոյին ստիպել են անշահավետ դաշինքներ կնքել, որտեղ այն ագրեսիայի եւ բռնաճնշումների է բախվել, ինչպես դա եղել է Արցախի դեպքում: Արեւմուտքը դեմ էր սերբական բռնապետությանը եւ էթնիկական զտումների պատմությանը, եւ 2008-ին Կոսովոն դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ անդամը: Պայմանագրի համաձայն` դրա համար Կոսովոն պետք է մնա անկախ եւ չմիանա Ալբանիային:

Արեւմուտքը կարող էր ճանաչել Արցախը եւ դրանով երաշխավորել անկախ պետության ճակատագիրը: Արցախը հարուստ պատմություն ունի, այն ավելի շատ է անկախության արժանի, քան շատ ժամանակակից երկրներ: Այսպիսի դիվանագիտական ​​պատասխանը Միացյալ Նահանգների կողմից լավ է ոչ միայն բարոյական եւ էթիկական տեսանկյունից: Նա դիվանագիտական ​​ազդանշան կուղղի Թուրքիային, ցույց կտա, որ նրա ագրեսիան տարածաշրջանում եւ Սիրիայից վարձկանների օգտագործումը, որոնց մի մասն «Իսլամական պետության» վետերաններ են, միշտ տհաճ հետեւանքներ կունենան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ