News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աթենքը եւ Նիկոսիան Բրյուսելի գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրների ղեկավարներին կներկայացնեն թուրքական սադրանքների հարցն Արեւելյան Միջերկրական ծովում եւ Կիպրոսի բուֆերային գոտում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ «վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն արդեն Բրյուսելում է, որտեղ եւ նա, եւ Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը կբարձրացնեն թուրքական վերջին սադրանքների հարցը Ֆամագուստայի առափնյա գոտու բացումից հետո [Կիպրոսի բուֆերային գոտում] եւ [թուրքական հետազոտական ​​նավի] Oruc Reis-ի նոր ելքը դեպի ծովային տարածքներ, որոնք մասամբ գտնվում են Հունաստանի մայրցամաքային ջրերում»: «Փաստ է, որ Անկարայի այս երկու սադրիչ քայլերն էլ ուղղակիորեն հակասում են վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովի [հոկտեմբերի 1-2] եզրակացությունների հատուկ կետերին»,- ասել է կաբինետի ներկայացուցիչը:

Պեցասի խոսքով` Հունաստանը վստահորեն պնդում է Արեւելյան Միջերկրական ծովի ջրային գոտիների բաժանման շուրջ տարաձայնությունների դիվանագիտական ​​կարգավորումը եւ շարունակում է իր ռազմավարական դաշինքներին ուղղված ջանքերը: «Մենք համոզվում ենք, որ մեր դիրքորոշումներն արդեն ընդունում են ոչ միայն ԵՄ-ն, այլեւ ԱՄՆ-ն, որը հրաժարվել է հավասար հեռավորության պահպանման մարտավարությունից, մեղադրում է Թուրքիային տարածաշրջանում միակողմանի լարվածությունը մեծացնելու մեջ եւ կոչ է անում վերջ տալ նախապես ծրագրված սադրանքին [Oruc Reis նավի նոր ելքով Հունաստանի ջրեր] եւ անմիջապես հետազոտող քննարկումներ սկսել Հունաստանի հետ»,- ասել է Պեցասը:

Ընդ որում, կառավարության ներկայացուցիչը նշել է, որ «Հունաստանը օպերատիվ մակարդակում անում է այն, ինչ անհրաժեշտ է, ինչպես եւ Oruc Reis նացի նախորդ ելքի դեպքում էր»: «[Հունաստանի] զինված ուժերը գործում են ազգային շահերը պաշտպանելու իրենց առաքելության շրջանակներում: Այս տարի նրանք բազմիցս ապացուցել են, որ ունակ են իրենց գործը լավ կատարել»,- ասել է Պեցասը:

Նրա խոսքով` Անկարան կարճ ժամանակում երկրորդ անգամ է խախտում իր ստանձնած պարտավորությունները: «Թուրքիայի արտգործնախարարն իր հույն գործընկերոջ հետ վերջերս կայացած կարճատեւ հանդիպման ժամանակ խոստացավ օր առաջարկել Թուրքիայում հետազոտող շփումների 61-րդ փուլի անցկացման համար: Բայց այդ հրավերի փոխարեն սադրանք իրականացվեց: Եվ ըստ էության` կրկնակի (Oruc Reis-ի ելքը ծով եւ Ֆամագուստա քաղաքի առողջարանային Վարոշա թաղամասի ափի բացումը - ՏԱՍՍ): Եվ սա փաստ է, որն ապացուցում է Թուրքիայի անվստահելիությունը, ինչպես նաեւ նրա անհարգալից վերաբերմունքը 2020 թվականի հոկտեմբերի 1-2-ը Եվրամիության գագաթնաժողովին կայացված եզրակացությունների նկատմամբ: Այսօր Եվրախորհուրդը կրկին նիստ է անցկացնում»,- ասել է Պեցասը:

Նրա խոսքով` Հունաստանը հավատարիմ է մնում այն ​​դիրքորոշմանը, որն արտահայտել է երկրի վարչապետն այն պահից, երբ թուրքական հետազոտական ​​նավն առաջին անգամ մտավ Հունաստանի ջրեր, եւ որն ամփոփվում է «սադրանքները դադարեցվում են, սկսվում են քննարկումները» արտահայտությամբ: «Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մենք շեշտում ենք, որ հետախուզող կապերը չեն կարող իրականացվել սպառնալիքների եւ շանտաժի պայմաններում:

Քանի դեռ Oruc Reis-ը մնում է Հունաստանի մայրցամաքային ջրերում, հետազոտող կապերն անհնար են: Թուրքիան չի կարող խոսել քննարկումների մասին, երբ հետազոտական ​​նավը գտնվում է տարածքում, որի բաժանման մասին, ինչպես ենթադրվում է, որ այն ցանկանում է պայմանավորվել»,- շեշտել է Պեցասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ