News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այն, մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ Ադրբեջանի կողմից: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությանը:

Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում

1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել

Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը

Մենկաբանելով Բելգիայի ֆլամանական խորհրդարանի բանաձևը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները: Սա շատ ողջունելի է, և կարևոր առաջին քայլ է: Մենք լիահույս ենք, որ  միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ադրբեջանաթուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման  է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զաս․իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ
Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն․․․
Գերությունից վերադարձած զինծառայողի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի ամպուտացման վտանգ կա․ Աբրահամյան
Վաղը նրա խափանման միջոցի փոփոխման հարցով դատական նիստն է․․․
ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար
Նաեւ՝ Արամ Զավենի Սարգսյանը․․․
ՔՊ-ականը կապ չի տեսնում ադրբեջանցիների կողմից հայերի գլխատման եւ թուրքական էքսպանսիայի միջեւ
Պատգամավորը հավելեց, որ Հայաստանը 30 տարի առեւտուր է իրականացրել Թուրքիայի հետ․․․
Մենք ԱԺ-ում ունենք ռեւանշիստներ, ընդդիմություն չունենք. Ադրբեջանը դա իմանալով սադրանքների է գնում. Վիգեն Խաչատրյան
Հայաստանի ԱԳՆ-ն շատ անկեղծ ներկայացնում է իրողությունը, որ Ադրբեջանի հետ…
«Ադրբեջանցիներն ասում են՝ հովիվի հետ ոչխարներ չեն եղել». Մեկ շաբաթ առաջ առեւանգված ոչխարները դեռեւս չեն վերադարձվել
Մենք իրենց փոխանցել ենք փաստեր, լուսանկարներ...