News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող էր գրոհայիններին տեղակայել Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի ուշադրությունը Ղարաբաղից շեղելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարցն այն է՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված գործողություն՝ ուղղված Հյուսիսային Կովկասի ապակայունացմանը՝ Ռուսաստանի ուշադրությունը շեղելու համար այն իրադարձություններից, որոնք այժմ տեղի են ունենում Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Սա շատ կարեւոր նրբություն է, որը պետք է գնահատեն Ռուսաստանում»,- ասել է Փաշինյանը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների զուգահեռ հարցազրույցի ժամանակ, որը նրանք հինգշաբթի օրը տվել են «Россия сегодня»գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:

Գրոզնիի Հոկտեմբերյան շրջանում ոչնչացվել են անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացած չորս գրոհայիններ, զոհվել են երեք իրավապահներ: Զինված ավազակախումբը երեքշաբթի օրը հայտնաբերվել է մայրաքաղաքի Հոկտեմբերյան շրջանում օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ։ Հակաահաբեկչական գործողություն իրականացնելու եւ համապատասխան իրավական ռեժիմ ներմուծելու որոշում է ընդունվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ