News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

YouTube-ը հայտարարել է, որ խստացնում է դավադրության տեսությունների տարածման կանոնները, մասնավորապես, թիրախավորելով QAnon շարժումը, որն արդեն սահմանափակված է Twitter-ում եւ Facebook-ում:

Տեսահարթակը հայտարարել է, որ ընդլայնում է ատելության եւ ոտնձգությունների հանդեպ իր քաղաքականությունը, որպեսզի «արգելի դավադրության տեսություններով բովանդակությունը, որոնք օգտագործվել են իրական աշխարհում բռնությունները արդարացնելու համար»:

Դա կարող է նշանակել մարդկանց սպառնալիքներով կամ հետապնդումներով տեսանյութերի հեռացում, որոնք ենթադրում են նրանց մեղսակցությունը դավադրությանը, ինչպիսին է Pizzagate-ը, ենթադրաբար սեռական շահագործմամբ զբաղվող երեխաների թրաֆիքինգի խումբը, որը կապեր ունի ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ, ով աշխատել է Վաշինգտոնի պիցցերիայում:

YouTube-ը հայտնել է, որ այն արդեն հեռացրել է «QAnon-ի տասնյակ հազարավոր տեսանյութեր» եւ փակել շարժման կողմից օգտագործվող որոշ ալիքներ:

QAnon-ը Միացյալ Նահանգներում տարածված դավադրության տեսություն է, որի համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է բացահայտել փոքր երեխաների սեռական շահագործման հսկա միջազգային սխեման, որում իբր ներգրավված են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սատանային երկրպագող առաջնորդները, ինչպես նաեւ ամերիկացի շատ հայտնի մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ