News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

5 օր շարունակ հարվածելով թմբերին մեր դիրքի դիմաց «հերթապահող» տանկերից մեկը վերջապես հաջողության հասավ: 240 կրակոցներից մեկը խոցեց խրամաբջիջը վիրավորելով մեր ժամկետայիններից մեկին: Առաջին վիրավորն էր: Շտապօգնությունը շուտ հասավ, երիտասարդի կյանքը հաջողվեց փրկել: Այս մասին ֆեյսբուկի իր էջում գրառում է արել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։

«Ցերեկը մտա տեսնեմ ինչ վիճակ ա բջիջում ու տեսա դիտակետի պատին գրված «AC Milan»-ը: Իմացողները գիտեն հատկապես իմ մոտ դա ինչ զգացում առաջացրեց: Կա էս սերունդի մեջ դեռ իսկական ֆուտբոլ գնահատող էլի...

Էսօր վերջապես դիրքից իջա, որ հերթափոխ կազմակերպեմ ու իմացա, որ Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը, ասի գրեմ, որ իմանան, որ մենք էլ Միլանն ենք ճանաչել: Վերջում պակասող «n»-ն էսօր կգնամ կլարցնեմ:

Հ.Գ. շատերդ գրում եք ու հարցնում` «ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր! Կամեցողները կարող են կապվել ժամանակավորապես շարքից դուրս եկած մեր Azat Adamyanի հետ», - գրել է նա:

5 օր շարունակ հարվածելով թմբերին մեր դիրքի դիմաց «հերթապահող» տանկերից մեկը վերջապես հաջողության հասավ: 240 կրակոցներից...

Опубликовано Artur Danielyan Четверг, 15 октября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ