Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբը իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների պարագայում ունի գործելու հստակ պլան և հիմա էլ շարժվում է ըստ այդ պլանի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որքան էլ դժվար կամ ծանր լինի, մեր հանրությունը պետք է գիտակցի և տրամադրվի երկարատև պայքարի։

Երկարատև պայքար ասելով նկատի չունեմ բուն ռազմական գործողությունների տևողությունը։

Անկախ այն հանգամանքից, թե պատերազմը երբ կավարտվի գործելու, աշխատելու մեծ ճակատ է բացվում։

Մեր անելիքները ամենատարբեր ուղղություններում պետք է գնահատենք, հաշվարկենք և կառուցենք երկարաժամկետ կտրվածով։

Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբը իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների պարագայում ունի...

Опубликовано Tigran Abrahamyan Четверг, 15 октября 2020 г.