News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված հայերի նվաստացումները եւ սպանությունները ցույց է տալիս մեր առջեւ ծառացած բարբարոսության խորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Եվ սա նորություն չէ: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ խոսքն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության մասին»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ խոնարհվում է Հայրենիքը պաշտպանող բոլոր հերոսների առջեւ:

Նախարարը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի այս բարբարոսության խորության մասին: «Իրավական եւ քաղաքական հետեւանքները կարող են տարբեր կերպ արտահայտվել, կլինեն ընթացակարգային հարցեր: Աշխարհը պետք է տեսնի, որ Ադրբեջանը քանդոմ է քաղաքակիրթ աշխարհի բոլոր հնարավոր նորմերը: Սա է այս հակամարտության էությունը»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

Նախօրեին սոցցանցերի ադրբեջանական հատվածում գերեվարված հայերի սպանության, ինչպես նաեւ սպանվածների դիերի նվաստացման տեսանյութեր եւ լուսանկարներն էին հայտնվել: Սա առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանը նման բարբարոսական պրակտիկա է կիրառում: Ապրիլյան պատերազմի ընթացքում եւս նման հրեշավոր գործողություններ էին արձանագրվել, որոնց համար «հերոսները» պարգեւներ ստացան անձամբ Իլհամ Ալիեւի ձեռքից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ