Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա:
Նա ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի»: