News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Աթենքում ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացմանը։ Այս մասին այսօր իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց աշխատանքային այցով Երեւանում գտնվող  Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

Նախարարը նշեց, որ Հունաստանը ողջունում է Մոսկովյան պայմանավորվածությունները։ «Մեզ մտահոգում են հրադադարի խախտումները։ Թույլ տվեք կրկնել՝ պետք է ռեժիմը կատարել։ Հիմնախնդրի երկարատեւ լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»,- շեշտեց հույն նախարարը։ Նա միաժամանակ հայտարարեց՝ անչափ կարեւոր է, որ միջազգային հանրությունը տարանջատի նրանց, ովքեր կրակի վրա յուղ են լցնում, եւ նրանց, ովքեր կառուցողական մոտեցում են դրսեւորում։ «Պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում»,- հայտարարեց Դենդիասը։ Նա հիշեցրեց, որ Հունաստանն առաջինն է պահանջել ԵՄ-ի արձագանքը հակամարտությանը եւ ԵՄ-ին առաջարկել է կոչ անել դադարեցնել արտաքին խաղացողների միջամտությունը։ Հունաստանում Պոմպեոյի հայտարարությունը գոհունակությամբ են ընդունել։

Հույն նախարարը հիշեցրեց, որ Հունաստանը տեղի ունեցածի հետ կապված Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցության համար։ Շարունակելով Թուրքիայի ապակառուցողական պահվածքի թեման՝ նա նշեց, որ գործընկերոջը հայտնել է Միջերկրական ծովում իրավիճակի մասին։ «Սիրիա, Իրաք, Լիբիա․ այդ ամենի հետեւում կանգնած է Թուրքիան»,- արձանագրել է հույն նախարարը։ Նրա խոսքով՝ Հունաստանի դիրքորոշումը հստակ է՝ նա միշտ պատրաստ է երկխոսության հիմնված միջազգային իրավունքի վրա։ «Բայց երկխոսության կոչի փոխարեն, մենք կրկին բախվեցինք Թուրքիայի սադրանքներին։ Ուստի շեշտում ենք՝ Թուրքիայի մասին պետք է դատել գործերով, այլ ոչ թե խոսքով»,- հայտարարեց Նիկոս Դենդիասը։

Նա հայտնեց, որ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Կիպրոսի շուրջ իրավիճակը։ Այստեղ եւս Թուրքիան շարունակում է անօրինական գործունեություն կիպրական տնտեսական գոտում եւ առափնյա ջրերում, խախտում է ՄԱԿ բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ