News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիան ձգտում է ընդլայնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աշխարհագրությունն ու տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հանդիպումն անցկացվում է պայմաններում, երբ մեր հայրենակիցներն Արցախում հայտնվել են էքզիստենցիալ սպառնալիքի ներքո: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում իմ հույն գործընկերոջը այս կարեւոր պահին այցի եւ հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ տարածաշրջանը բախվել է Թուրքիայի պանթյուրքական քաղաքականությանը: «Անկարան աջակցում է Բաքվին ոչ միայն ուղիղ ռազմական մասնակցությամբ, այլ նաեւ վարձկանների ներգրավմամբ: Չնայած հրադադարի մասին մոսկվոյան հայտարարությանը՝ Ադրբեջանը շարունակում է մարտական գործողությունները՝ Հայաստանի տարածքի ուղղությամբ հարվածներ հասցնելով: Երեկ կրկին հարվածի տակ է հայտնվել Ստեփանակերտը: Այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ միայն հրաժարվում է պայմանավորվածությունները կատարելուց, այլեւ Թուրքիայի թելադրանքով ձգտում է խորացնել եւ ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը՝ ագրեսիա դրսեւորելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հասկանալի է, որ նման որոշումների հետեւում կանգնած է Թուրքիան: Սակայն հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ագրեսորի լայնամասշտաբ ցեղասպան քաղաքականության արդյունքում զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ: 106-ը վիրավոր է: 86-ը ծանր վիրավոր է: Հոկտեմբերի 10-ից հետո 6 խաղաղ բնակիչ է զոհվել: 4 բնակիչ գնդակահարվել է դիվերսանտների կողմից: 2-ը զոհվել է հրետակոծության հետեւանքով»,-հայտնեց նախարարը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմական հանցագործողությունները փաստագրվել են, այդ թվում նախօրերին համացանցում հրապարակված գերիների սպանության կադրերը: Ագրեսիայի հետեւանքով շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տունը, նյութական մեծ վնաս է հասցվել: Իշխանությունը պահելու համար Ալիեւը համաձայնել է իր երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու եւ ահաբեկիչների բազայի: Ահաբեկչության ներմուծումը Թուրքիայի քաղաքականության մասն է: Այդ ապակառուցողական քաղաքականության հետեւանքները տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, այժմ նաեւ  Հարավային Կովկասում»,-հայտարարեց նախարարը՝ հաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ կապված Միջերկրական ծովում իրավիճակի հետ եւ անվերապահ աջակցություն հայտնեց Կիպրոսին եւ Հունաստանին՝ Թուրքիային կոչ անելով դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ