Արցախի անկախության ճանաչման պահանջով, Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման ռեժիմի, ինչպես նաեւ վերջնական հրադադար հաստատելու հարցով այսօր՝ հոկտեմբերի 16-ին, քաղաքացիները երթ են անցկացնում դեսպանատների մոտ։
Նրանք այս պահին Հունաստանի դեսպանատան մոտ են։
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են քայլերթով գնալ դեպի Սիրիայի դեսպանատան, այնուհետև Չինաստանի դեսպանատան մոտ։