Արցախի անկախության ճանաչման պահանջով, Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման ռեժիմի, ինչպես նաեւ վերջնական հրադադար հաստատելու հարցով այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դեսպանատների մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներն իրենց երթն ավարտեցին Ազատության հրապարակում։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները հրապարակում Տերունական աղոթք արեցին եւ դրանով ավարտեցին։
Հիշեցնենք, որ քաղաքացիները երթով գնացել են Հունաստանի, Սիրիայի եւ Չինաստանի դեսպանատների մոտ եւ իրենց հորդորը ներկայացրել։