News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկեղծ ասած՝ չեմ համարում, որ այդ ռազմական հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ է: Իհարկե, ոչ: Թուրքական անօդաչուները, թուրքական բանակը, ԻՊ-ից վարձկանները պատերազմում են Բաքվի կողմից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերից հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» դաշինքի անդամ Վիտալի Միլոնովը:

«Ըստ էության՝ Ադրբեջանը ներքաշվել է այդ խաղի մեջ, որը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինվորների կյանքերն արժե»,-նշել է նա:

Ռուս պատգամավորի խոսքով՝ ցանկացած վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, թող շատ բարդ, թող շատ դժվար բանակցությունների միջոցով, սակայն դրանք պետք է լուծվեն դիվանագիտորեն, ոչ թե ռազմական դրոնների կիրառմամբ, որոնք անդադար սպանում են:

«Ես հենց նոր հոսպիտալում էի, որտեղ շատ-շատ էին ծանր վիրավորվածները: Կես ժամ առաջ պայթել է 10 արկ, որոնք արձակել են թուրքական ԱԹՍ-ները, եւ պայթել են դրանք ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ բնակելի շենքերի վրա, ինչի հետեւանքով մի քանի մարդ է սպանվել: Ի՞նչ անել, եթե սկսում են ինչ-որ մեկին սպանել, ոչնչացնել հայ ժողովրդին միայն այն պատճառով, որ այդ մարդիկ նրանց դուրս չեն գալիս: Ես անկեղծորեն համարում եմ, որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի երկինքը թռնող թուրքական մահից պաշտպանելու համար»,-ընդգծել է Միլոնովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ