News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Եվրախորհրդարանը հետաքննող լրագրության ոլորտում սահմանել է Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ․ մալթացի լրագրող, ում սպանել էին ուղիղ 3 տարի առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Դաֆնա Կարուանա Գալիցիայի մրցանակը նշում է այն կարեւոր դերը, որը լրագրողներն ունեն մեր ժողովրդավարությունների պահպանման գործում, ծառայելու է որպես քաղաքացիներին հիշեցում ազատ մամուլի նշանակության մասին։ Այս մրցանակը կոչված է լրագրողներին օգնելու իրենց կատարած կենսականորեն կարեւոր եւ հաճախ վտանգավոր աշխատանքում»,- հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հայդի Հաութալան։

Լրագրողի հետաքննության թեմաներն էին կառավարությունում կոռուպցիան, կապիտալի լվացումը, կազմակերպված հանցավորության հետ բիզնեսի կապը։ Գրել է «պանամական փաստաթղթերի» մասին։ 2016 թվականին նա երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ կոռուպցիոն կապերի մեջ։

Կարուանա Գալիսիան սպանվել էր 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով։ Հանրության խոր վրդովմունքը, թե իշխանություններն ինչպես են անցկացնում նրա սպանության քննությունը, ի վերջո հանգեցրել էր երկրի վարչապետ Մուսկատի հրաժարականին։

Ամենամյա մրցանակը՝ 20 հազար եվրո դրամական բաղադրիչով, շնորհվելու է 2021 թվականի հոկտեմբերից ԵՄ-ից լրագրողներին կամ լրագրողների խմբին։ Թեկնածուները եւ դափնեկիրը ընտրվելու են անկախ հանձնաժողովի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ