News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ:

Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,-տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:

Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ