News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պատերազմական գործողությունների ժամանակ միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են կոչ անել համախմբման, որը, ըստ իրենց, կարող է բերել հաջողությունների։ Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել արտախորհրդարանական կուսակցությունների հայտարարությունը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նշենք, որ հայտարարությամբ կուսակցությունները պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին և Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Հարցին՝ արդյո՞ք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նախկին նախագահների ընդգրկումը կարող է փոխել ռազմական գործողությունների ընթացքը, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Հնարավոր է, որ կփոխի պատերազմի ընթացքը, քանի որ նախկին նախագահները, հատկապես երկրորդ նախագահն այն գործիչներից է, որ պատերազմի ժամանակ  երկրորդական դեր չի կատարել։ Ի վերջո պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարներից են եղել Երկրորդ և Երրորդ նախագահները, Ապրիլյան պատերազմի ժամանակ են մասնակցություն ունեցել։ Կարող ենք նաև ասել, որ Երկրորդ նախագահը լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ, շատ ավելի լավ հարաբերություններ, քան գործող վարչապետը, բայց ենթադրում եմ, որ  անկախ այդ կուսակցությունների  կոչից  նախկին երեք նախագահներից ոչ մեկն էլ չի  ընդգրկվի այսօրվա իշխանությանների կողմից՝ այս պատերազմին»։

Թե ինչու իշխանությունները չեն ցանկանում պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության աշխատանքներում ներգրավվել նախկին ղեկավարներին, քաղտեխնոլոգը նկատեց․

«Քանի որ նախկին նախագահները դիտարկվում են ոչ թե պատերազմի միջով անցած փորձառու ղեկավարներ, այլ՝ քաղաքական մրցակիցներ։

Չէ՞ որ պատերազմն ամեն դեպքում  կավարտվի և, բնականաբար, այդտեղ շատ հարցերի ի հայտ կգան և ընդգրկելով ոմանց, կարող է նաև պատերազմական գործողությունները այլ ընթացք ստանան և փաստորեն՝ վարկանիշային խնդիրներ առաջանան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ