ԵԱՀԿ-ն Ալբանիայի նախագահությամբ ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ին:
«ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունում է հումանիտար հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների կողմից: Մեզ կայունություն է պետք ինչպես հողի վրա, այնպես էլ (բանակցություններ) գործընթացում` Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է Twitter-ում ԵԱՀԿ նախագահի հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարել են հոկտեմբերի 18-ի տեղական ժամանակով ժամը 00:00-ից հումանիտար հրադադար սկսելու մասին: