Մարդասիրական զինադադարն արդեն ուժի մեջ է մտել: Այս մասին թելեգրամյան պաշտոնական ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 «Շփման գծում իրավիճակը հանգիստ է: Մարդասիրական զինադադարն արդեն ուժի մեջ է մտել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: