Վիետնամում ռազմական ճամբարի տարածքում սողանքի հետեւանքով փլատակների տակ մնացել է առնվազն 22 զինծառայող, հաղորդում է Associated Press-ը:
Աղետը տեղի է ունեցել նախորդ սողանքից հետո ընդամենը մեկ շաբաթ անց, երբ զոհվել էր 13 մարդ:
Նշվում է, որ փրկվել է ութ մարդ: Ներկայում հայտնաբերվել է երեք դի: Դեպքի վայրում շուրջ 100 փրկարարներ անցկացնում են որոնողական աշխատանքներ:
Ռազմական ճամբարը տեղակայված է Կուանգչի նահանգի լեռան լանջին: Դեպքը տեղի է ունեցել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք չեն դադարում ամբողջ շաբաթվա ընթացքում:
Հինգշաբթի փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են 13 դի, որոնցից 11-ը բանակի սպաներ էին: