News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտախորհրդարանական 16 կուսակցությունների հայտարարությունը, թե պետք է  հրատապ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին ստեղծել՝ լայն քննարկումների առիթ է դարձել։ Արտախորհրդարանական  ուժերին քննադատում են պատերազմական վիճակում նեղ քաղաքական շահեր հետապնդելու համար և մատնանշում, որ կա լեգիտիմ իշխանություն, և կարիք չկա այլ որևէ մարմնի ստեղծում։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախ ընդգծեց, որ կառավարման շտաբի ստեղծման անհրաժեշտությունը բխել է ստեղծված իրավիճակի գնահատականից։

«Այդ ենթադրություներն անում են իրավիճակն ամբողջական գնահատելու անկարողություն ունենալով, կամ չեն կարողանում գնահատել՝ ի՞նչ իրավիճակ է։ Մենք այս եզրակացությանը եկել ենք ստեղծված իրավիճակը գնահատելու արդյունքում։ Սա ոչ թե նեղ կուսակցական շահ է, այլ հակառակը՝ այս կուսակցություններն այն ուժերն են, որոնք գնահատելով ստեղծված իրավիճակը հասկացել են, որ կա չօգտագործված ռեսուրս, կա ցանկություն ու անհրաժեշտություն ուժերը համախմբելու՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Իհարկե, այս ընթացքում հայտնվել են ինչ-որ մարդիկ, որոնք անիմաստ ոտնատակ են ընկնում, դրանց կանդրադառնանք հետո, հիմա դրա ժամանակը չէ»,-անդրադառնալով քննադատություններին նշում  է Իշխան Սաղաթելյանը, ապա հավելում, որ կուսակցությունների ներկայացրած պահանջները  նաև իշխանություններին ձեռք մեկնելու քայլ է։

«Դրա անհրաժեշտությունը կա, հիմա եթե ես սկսեմ թվարկել այն բոլոր բացերը, դրա մասին պետք է երկար խոսեմ, իսկ այսօր դրա ժամանակը չէ։ Մենք սպասում ենք պաշտոնական արձագանքին, նաև ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել  դետալները։ Կլինի՞՝ կլինի, չի լինի, դրանից կանենք եզրակացություն և միասին կքննարկենք անելիքների հաջորդ քայլը»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, 14 կուսակցություններ հայտարարություն տարածեցին, որում  2 պահանջ ներկայացրեցին Կառավարությանը։ Ավելի ուշ այդ հայտարարությանը միացան ևս երկու կուսակցություն։ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ առաջիկա օրերին այլ ուժեր ևս կմիանան իրենց պահանջին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ