News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 17-ին Լոնդոնում բնակվող հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել BBC հեռուստաընկերության դիմաց: Ակցիայի մասնակիցներից Սուրեն Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ բացի հարյուրավոր հայերից ներկա են եղել նաև հույներ, բրիտանացիներ, վրացիներ և ռուսներ:

«BBC-ն պատերազմը ներկայացնում է ադրբեջանական տեսանկյունից: Մեր պահանջն է, որ հեռուստաընկերությունը պատերազմը լուսաբանի չեզոք և անաչառ, ինչպես և պարտավոր է անել ցանկացած լրատվամիջոց»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Բրիտանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ կազմակերպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև, Downing Street-ում՝ վարչապետի նստավայրի դիմաց:

«Մեր ակցիաները խաղաղ են, առանց հասարակական կարգի խախտման: Այսպիսի ակցիաներ մենք կազմակերպելու ենք մինչև պատերազմի ավարտը: Մեր զինվորները պետք է իմանան, որ աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերն աջակցում են իրենց: Սփյուռքն ամուր է պահելու մեր զինվորների թիկունքը», - ավելացրեց Սուրեն Սարուխանյանը:

Հիշեցենք, որ աշխարհի շատ երկրներում հարյուրավոր հայեր կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ