News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բնական է, որ դա բոլորի դուրը չէր գալու։ Մենք արել ենք մեզանից հասնող ամենը՝ ինչ-որ ձևով պետությանը օժանդակություն ցուցաբերելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը, թե պետք է  հրատապ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին ստեղծել։

«Մտահոգությունները ընդհանուր օպերատիվ կառավարմանը մասնագետներին, պրոֆեսիոնալներին ներգրավվելու և նրանց ունեցած ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, տեխնիկական և տեխնոլոգիական  հնարավորությունները օգտագործելու համար են, որովհետև իշխանության համակարգումից դուրս գործելու պարագայում կարող են առաջանալ խնդիրներ իշխանության  դիրքորոշման, իշխանության գործողությունների և նաև իշխանությունից դուրս գտնվող մարդկանց գործողությունների մեջ, հետևաբար աշխատանքի կորդինացիա է պետք, իսկ դրա իրականացման հնարավորությունը բոլորի հետ համագործակցված աշխատանքն է։ Դա եղել է միասնության կոչին ընդառաջ, և մենք որպես համագործակցության ֆորմատ նշել ենք այդ տարբերակը, ընդ որում՝ այդ հարցը Սահմանադրությամբ, օրենքով է կարգավորվում, այնպես որ որևէ արտառոց բան չկա»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։ 

Ինչ վերաբերում է բարձրացված աղմուկին, ապա «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը նշում է, որ շատ լավ հասկանում են, թե որտեղից են դրանք ուղղորդվում, ինչ նպատակ են հետապնդում և ինչպիսի արտաքին ազդակներ են ստանում։

«Միշտ էլ իրենց նպատակը միասնության դեմ դուրս գալն է, և նպատակ կա ձևավորված միասնությունը թիրախավորելը, չէ՞ որ սա ընդամենը օգնության ձեռք էր իշխանությանը, ոչ ավելին»,- նկատեց Արթուր Ղազինյանը։

Արտախորհրդարանական ուժերի համատեղ հայտարարությանն անդրադարձել է նաև հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Արթուր Ղազինյանն այդ հայտարարությունը «ի գիտություն է ընդունում»։

«Դա իր ոճի, բնույթի, տեսակի մեջ էր, հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն և գնում ենք առաջ»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը, ապա հավելեց, որ աբսուրդ է, երբ ասվում է՝ եկեք միասնական աշխատենք, լայնամասշտաբ պատերազմ է, և իրենք էլ համաձայնում են, իսկ արձագանքն այսպիսին է լինում։

«էդ դեպքում անմիջապես ասում են՝ դուք իշխանությանը սպառնում եք, ախր մարդ պետք է խելք ունենա, որ հասկանա՝ էսօր իշխանության համար կռիվ անելն ուղղակի խելագարություն է, չկա նման բան, և դեռ պետք է շատ խնդրել մարդկանց, որպեսզի նրանք համաձայնեն իշխանություն վերցնել, դա էդպես հեշտ չի, որովհետև այս պահին ոչ մեկ չի ցանկանա այս ամբողջ իրավիճակի համար պատասխանատվություն վերցնել»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։

Հարցին, եթե իշխանությունները չընդունեն իրենց պահանջները, ինչպե՞ս կգնահատեք, Արթուր Ղազինյանն արձագանքեց․

«Մենք դա կքննարկենք այդ նույն կազմով,  և միասնական դիրքորոշում կարտահայտենք։ Դա կլինի իշխանության դիրքորոշումը, և հետագայում իշխանությունը դրա համար կկրի ամբողջական պատասխանատվություն»։

Թե ի՞նչ հարցեր պետք է քննարկվեն կառավարման այդ շտաբում, Արթուր Ղազինյանը նշում է, որ մանրամասները պետք է քննարկվեն իշխանության հետ, որովհետև իրավիճակի առաջնային պատասխանատուն իշխանությունն է։

«Սա ընդամենը օժանդակ ռեսուրս է, որ մենք փորձում ենք այս դժվար պահին  օգտակար լինել պետությանը, հետևաբար իշխանությունների հետ պետք է քննարկել դետալները։ Բնականաբար, շտաբում ներառված մարդիկ պետք  է մանդատ ունենան՝ խոսելու պետության անունից և հանդես գալու աշխարհաքաղաքական սուբյեկտների, ինչպես նաև խոշոր սպառողների՝ սկսած սպառազինության մատակարարումից մինչև շատ ավելի անվտանգային կարևոր հարցեր։ Առանց իշխանության մասնակցության և համաձայնության, դա ուղղակի  հնարավոր չէ, հետևաբար պահանջն ուղղվել է իշխանությանը»,- եզրափակեց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատմությունը կարող է կրկնվել. Ալիեւը շուտով լուրջ խնդիրներ կարող է ունենալ
Բնակչությունը հավաքագրումից փախչում է լեռներ ու անտառներ, նույնիսկ ապաստան է փնտրում հայերի մոտ…..
Թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ. Razm.info
Գյումրիի օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա...
Ներխուժման փորձի դեպքում անմիջապես ոչնչացնելու ենք թշնամուն․ ինչ իրավիճակ է Բերձորում
Ինչքան էլ, որ թշնամին մոտենա, միևնույն է՝ հանգիստ չեն ունենալու...
Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան
Երևանաբնակ տղաները «կրակելուց» գոռում են՝ «մոնստըռները էկան, կրակեք», իսկ արցախաբնակները՝ «թո՛րքը կյամա, թխե՛».Մելիքյան
Երևակայական զենքերից միասին «կրակում» են հարձակվող երևակայական թշնամուն...
Բայց պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն. Տիգրան Աբրահամյան
Այս պատերազմի ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել է տալու...
Ամենաշատ