News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի զինված ուժերը պատրաստվում են անցկացնել ուսումնական հրաձգություն ռուսական արտադրության Ս-300 զենիթահրթիռային համալիրից Կրետեում, հաղորդում է ieidiseis.gr-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Կարմիր արջը» (Ս-300) վերջին 22 տարվա ընթացքում կհսկի Կրետե կզու արեւելյան արվարձաններն եւ կղզու շրջակայքը 280 կմ շառավղով, որտեղ պատրաստ է խոցել յուրաքանչյուր թռչող «որսորդին»,-գրում է կայքը:

Հունական Ս-300-ի առաջին կրակը արձակվել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Հանյեում ՆԱՏՕ-ի փորձադաշտում Կրետեում դրա տեղադրումից 14 տարի անց: «Պատմական հրաձգության» ժամանակ ներկա են գտնվել գրեթե բոլոր ռազմական ներկայացուցիչները, որոնք հավատարմագրված էին այն ժամանակ Աթենքում,-գրում է պարբերականը:

Ս-300-ի երկրորդ հրաձգության նախապատրաստումը համընկնում է թուրք-հունական հարաբերությունների միջեւ լարվածության երկարատեւ աճի հետ Արեւելյան ՄԻջերկրական ծովում եւ Սեւ ծովում Թուրքիայի՝ Ս-400 համալիրի փորձնարկումների հետ:

Պարբերականը գրում է, որ մեծ հեռավորության ռուսական զենիթահրթիռային համալիրների տեղադրումը Կրետեում տեղի է ունեցել 1999 թվականին ամերիկացիների համաձայնությամբ եւ միջնորդությամբ, որոնք տեղեկացվել են դրանք փոխանցելու մասին:

Ամերիկյան պաշտոնական անձինք ներկա են գտնվել Կրետեում Ս-300-ի առաջին փորձարկման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կրետեի հակաօդային պաշտպանությունը հիմնականում կազմված է Ս-300 համալիրներից, ինչպես նաեւ փոքր հեռավորության այլ ռուսական զենիթային համալիրներից (ՏՕՌ Մ-1 եւ ՕՍԱ): Ռուսական հրթիռները, որոնք գտնվում են Կրետեում, պահպանում են անվտանգությունը: Ուստի հունական Ս-300-ի եւ թուրքական Ս-400-ի տարբերությունը կայանում է նրանում, որ Հունաստանի հրթիռներն ունեն ԱՄՆ համաձայնությունը՝ ի տարբերություն Թուրքիայի համալիրների»,-գրում է պարբերականը:

Ռուսական ՀՕՊ Ս-300 (S-300PMU-1) համալիրները Կիպրոսը ձեռք էր բերել դեռեւս 1990-ականերին, սակայն Աթենքի հետ պայմանավորվածության վերաբերյալ Թուրքիայի կտրուկ արձագանքի պատճառով համալիրները տեղակայվել էին հունական Կրետե կղզում, այնուհետեւ փոխանցվել Հունաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ