News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի կարող միջնորդ լինել, նա բացահայտ աջակցում է Ադրբեջանին, անում դա շատ կոպիտ եւ, ըստ էության, հանդիսանում հակամարտության կողմ: Մենք պետք է բանակցություններ վարենք Թուրքիայի՝ որպես հակամարտության կողմի, ոչ թե միջնորդի հետ, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

«Թուրքիայի զինծառայողներն ու նրանց տեխնիկան մասնակցում են այդ գործողություններում (ադրբեջանական բանակի): Թուրքական դրոններն աշխատում են լեռներում ամեն օր: Թուրքիայի ռազմական ինքնաթիռները թռնում են ամեն օր: Ինչպե՞ս թուրքերը կարող են դիտվել որպես միջնորդներ:

Ներկայիս պատերազմի ինտենսիվությունը շատ ավելի բարձր է, իսկ հակամարտության բնույթը փոխվել է՝ ի տարբերություն առաջին պատերազմի: Իսկ եթե իրականում խորին հայացք նետենք, թուրք-ադրբեջանական կողմից նպատակներն ակնհայտորեն միայն Ղարաբաղով չեն սահմանափակվում:

Թուրքիան, իբրեւ, օգնության է հասել եղբայրական Ադրբեջանին. դուք, ընկերներ, չեք կարող ինքնուրույն լուծել ղարաբաղյան խնդիրը, եկեք ձեզ ցույց տանք՝ ինչպես պետք է այն լուծել: Մենք լսում ենք տարբեր արհեստական պատճառաբանումներ «եղբայրական հանրապետության», քուրդ ահաբեկիչների մասին, սակայն Հայաստանում չի կարող լինել որեւէ ահաբեկիչ: Եթե հայերը ցանկանային հարվածել էներգետիկ ուղիների՝ նավթատարի կամ գազատարի ուղղությամբ, դա կարող էին անել դեռեւս 20 տարի առաջ: Ոչ մի հարված չի եղել: Իսկ Ադրբեջանը արդյունահանել է գազ եւ նավթ Կասպից ծովից, վաստակել միլիարդներ եւ ծախսել դրանք զենք ձեռքբերելու համար: Իսկ այժմ օգտագործում է այդ զենքը հայերին սպանելու համար:

Պետք չէ ձեւացնել, իբրեւ, մենք այստեղ ենք ադրբեջանցիներին պաշտպանելու համար: Թուրքիան այդտեղ է, քանի որ ցանկանում է կառավարել այդ խողովակները (նավթի եւ գազի): Եւ որքան երկար է տեւում հակամարությունը, այնքան ավելի խորը կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում:

Դա կփոխի ողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Թուրքիան կդառնա Ռուսաստանի հարեւանը, որի հետ, ըստ էության, նա կունենա ցամաքային սահման: Թուրքիան կկառավարի նավթատարն ու գազատարը: Դա նշանակում է, որ Թուրքիան կունենա հսկայական ազդեցություն Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, ինչպես նաեւ հսկայական ազդեցություն կունենա Կենտրոնական Ասիայում եւ Կասպից տարածաշրջանում: Այսինքն՝ նա կհայտնվի կենտրոնում եւ կորոշի՝ կցանկանա՞մ՝ թույլ կտամ ձեր նավթը, չե՞ն ցանկանա, թույլ չեմ տա:

Նրա խոսքով, եթե հաշվի չառնենք, որ Թուրքիան խոսում է էթնիկ եղբայրների մասին, ապա ակնհայտ է, որ նա այժմ ամենուր կոտրում է ստատուս-քվոն եւ ստեղծում անկայունության օջախներ, ինչպես Եգիպտոսում, Լիբիայում, վերահսկում է Աֆրիկայից միգրանտների դարպասները դեպի Եվրոպա: Թուրքիան պահում է Եվրոպային տնտեսական եւ հումանիտար թիրախի ներքո: Թուրքերը ցանկանում են նաեւ վերահսկել էներգետիկ հոսքերը Կասպից շրջանից եւ Հյուսիսային Աֆրիկայից: Այսինքն՝ դա մեծ խաղ է:

Եւ երբ Թուրքիան ասում ե, որ նա այնտեղ է (հակամարտության գոտում) Ադրբեջանին օգնելու լուծել տարածքային ամբողջականության հարցը… Դե կներեք, խնդրում եմ: Թուրքիան օկուպացնում է Իրաքի մի մասը, եւ որտե՞ղ է Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան օկուպացնում է Սիրիայի մի մասը. իսկ Սիրիայի տարածաշրջանային ամբողջականությո՞ւնը: Թուրքիան ակտիվորեն հետախուզում է նավթային հանքերը Միջերկրական ծովի ջրերում, որը պատկանում է Հունաստանին: Նույնն անում է նաեւ Կիպրոսում: Թուրքիան առհասարակ, փաստորեն օկուպացրել է Հունաստանը: Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ոչ մեկը չի ճանաչել: Երբ խոսում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության մասին... Իսկ ի՞նչ կասեք Կիպրոսի թուրքական մասի վերաբերյալ, այն ճանաչվա՞ծ է: Ինչո՞ւ է այնտեղ թուրքական բանակը:

Այնպես որ ասել, թե դա զուտ ղարաբաղյան խնդիր է, նշանակում է պարզեցնել իրական խնդիրը: Հրադադար հաստատելու եւ հետո կողմերի միջեւ վստահությունը մեծացնելու համար պետք է անել մեկ բան՝ բացառել Թուրքիային այդ պատկերից: Նրա ներկայությունը բարդացնում եւ արմատապես փոխում է ամբողջ հակամարտությունը: Թուրքիային հեռացնելով՝ խնդիրը կդառնա ղարաբաղյան՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»,-համարում է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ