Մենք պետք է հաղթանակ հաստատենք միասնականության, ուժի եւ կամքի միջոցով: Այդ մասին հոկտեմբերի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արկադի Անդրեասյանը:
«Առաջնագծում տղաները տրամադրված են հաղթանակի: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից, նրանցից, ովքեր ունակ են զենք վերցնել կամ աշխատել թիկունքում: Մենք պետք է անենք վճռական քայլ եւ պարտադրենք հակառակորդին երկարաժամկետ խաղաղություն»,-նշել է նա: