News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստին հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում»- հայտնում է BFMTV-ն` վկայակոչելով իր աղբյուրները:

Ֆրանսիայի Պաշտպանության խորհուրդը` նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, կիրակի երեկոյան հանդիպում է անցկացրել`  պատմության ուսուցչի սպանության հետ կապված, որը տեղի էր ունեցել ուրբաթ օրը եւ ցնցել էր ամբողջ երկիրը:

Հեռուստաալիքը նշում է նաեւ, որ երկուշաբթի կսկսվեն սոցիալական ցանցերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր աջակցություն են հայտնել ուսուցչի մարդասպանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուրբաթ երեկոյան հանցագործը Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի ուսումնական հաստատության մոտ ուսուցչի էր գլխատել: Ենթադրյալ մարդասպանին ոստիկանության սպաները գնդակահարել էին հարեւան Էրանյի համայնքում: 

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին պատմության ուսուցիչը դաս էր անցկացրել, որի ժամանակ քննարկվել էր խոսքի ազատությունը եւ ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ