News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

1992 թվականին Շվեյցարիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռենե Ֆելբերը մահացել է 87 տարեկան հասակում, հայտնում է համադաշնության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կայքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր ընկեր Ռենե Ֆելբերը հեռացավ մեզանից՝ իր Նեւշատելի կանտոնին, Շվեյցարիային եւ մեր սոցիալ-դեմոկրատական արժեքներին հավատարմությամբ լի կյանքից հետո»,- հաղորդագրությունում մեջբերված են կուսակցության համանախագահ Մատտեի Մայերի խոսքերը:

Ինչպես նշվում է, կրթությամբ ուսուցիչ Ֆելբերը գիտեր լսել ընդդիմադիրներին, իսկ քաղաքական հակառակորդներն, իրենց հերթին, գնահատում էին նրա հռետորական հմտությունները: «Նա մինչ իր մահը մնաց անկեղծ եւ ուշադիր ընկեր: Միեւնույն ժամանակ, նա երբեք առիթը բաց չթողել ներողություն խնդրելու համագումարներին կամ ժողովներին կուսակցության պատվիրակների բացակայության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆելբերը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը անդամագրվել է 1958-ին եւ 1988-1993 թվականներին այն ներկայացրել է Շվեյցարիայի կառավարությունում: Ֆելբերը երկիրը ղեկավարել է 1992 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

Դրանից առաջ Ֆելբերտը Նեւշատելի կանտոնի Մեծ Խորհրդի (խորհրդարանի) եւ Շվեյցարիայի ազգային Խորհրդի անդամ է եղել: 1988-1993 թվականներին նա ղեկավարել է համադաշնության արտաքին գործերի նախարարությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, 1993 թ. Ֆելբերը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով. նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ