News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։ Այս մասին հայտնում է «Սյունյաց երկիր»-ը:

«Սրբազան պատերազմը` հանուն հայոց ազատության եւ արժանապատվության, շարունակվում է։

Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի։

Դրանով էր, ըստ էության, պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի այցը Գորիս։

Վարչապետի այցից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։

Սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռեւս պատերազմի առաջին օրերից։

Այդպես է վարվել Հայաստանի կենտրոնական իշխանությունը 1990-ականների պատերազմի ընթացքում, ինչպես եւ 1918-19 թթ. Զանգեզուրյան գոյամարտի տարիներին։

Այնպես որ` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ողջունում ենք եւ մաղթում հաջողություններ, նաեւ համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Սյունյաց աշխարհի հերոսական ոգին կուղղորդի անմնացորդ նվիրումով։

Այսօր  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը   հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը, քանզի ամենքիս եւ յուրաքանչյուրիս նպատակը մեկն է` ՀԱՂԹԱՆԱԿ»,-գրում է լրատվամիջոցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ