News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազությունն Ադրբեջանի զինված ուժերի հանցանքների եւ ագրեսիայի փաստերով բազմաթիվ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչությունից մինչեւ սպանություն: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հարուցվել են քրեական գործեր ագրեսիվ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների փաստերով հուլիսին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների հետ կապված: Ադրբեջանի ԶՈւ ականանետից եւ հրետանուց արձակած կրակի հետեւանքով տուժել են հայկական 8 բնակավայրեր, նյութական վնաս է հասցվել առանձնապես խոշոր չափով:

Սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ագրեսիայի փաստով քրեական գործեր են հարուցվել ՔՕ մի շարք հոդվածներով, այդ թվում ագրեսիվ պատերազմ վարելու, միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու, ենթականերին անօրինական հրամաններ արձակելու, վարձկանների ներգրավելու հատկանիշներով:

Ագրեսիայի ընթացքում կրակի տակ է հայտնվել ՀՀ տարածքը, մասնավորապես՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերը: Այդ փաստերով եւս քրեական գործեր են հարուցվել ՔՕ մի շարք հոդվածների՝ ագրեսիվ պատերազմ վարելու, միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու, ենթականերին անօրինական հրամաններ արձակելու հատկանիշներով:

Ավագ դատախազը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին տարբեր ահաբեկչական խմբավորումներից ներգրավված արտասահմանցի վարձկանները կրել են Ադրբեջանի ԶՈւ համազգեստ, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը: Կան տվյալներ Հորադիզի շրջանում նրանց ակտիվ գործողությունների մասին:

Ինչպես նաեւ քրեական գործ է հարուցվել Հադրութի շրջանում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողությունների փաստով: Դիվերսանտներն այրել են խաղաղ բնակիչների տները, սպանել են մորն ու որդուն: Առանձին քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչության փաստով:

Շարունակվում է այդ բոլոր դրվագների քննությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ