News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հույս ունի շարունակել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հարցով շփումները ԱՄՆ-ի հետ, չնայած ամերիկյան կողմից ՌՀՍ պայմանագիրը երկարաձգելու ՌԴ առաջարկի մերժմանը։ Այսպիսի դիրքորոշում է երկուշաբթի լրագրողներին տված հարցազրույցում հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ ամերիկյան կողմի հետ շփումներն ամեն դեպքում կշարունակվեն»,- ասել է Կրեմլի խոսնակը: «Ընդհանրապես, իհարկե, ինչպես արդեն ասել է նախագահը [Վլադիմիր Պուտինը], պայմանագրի երկարաձգումը թույլ կտա մեզ ժամանակ շահել, 12 ամիս շահել զենքի վերահսկման հարցերում առարկայական եւ լուրջ բանակցությունների համար, այլապես մեր երկու երկրներին, ինչպես նաեւ ամբողջ աշխարհին այդ փաստաթղթից զրկելը, որը ներկայում աշխարհի ընդհանուր կայունության եւ ռազմավարական անվտանգության հիմքում ընկած հիմնական անկյունաքարն է, շատ կործանարար հետեւանքներ կունենա»,- ասել է Պեսկովը:

«Իհարկե, մենք կգերադասեինք դեռ լսել այս փաստաթուղթը երկարաձգելու մեր ամերիկացի գործընկերների պատրաստակամության մասին»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ