News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն այսօր պատրաստվում է զեկուցագրով հանդես գալ եւ Վաշինգտոնին ներկայացնել Արցախում տիրող իրադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնողները, որոնցից մի քանիսը հանդիպել էին դեսպանատան ներկայացուցչի հետ։

«Դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի ՄԻՊ-ի, ԱԳՆ-ի հետ եւ այդ տեղեկատվությունը պարբերաբար ուղարկվում է Վաշինգտոն։ Այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ գերուն ադրբեջանցիները կենդանի մորթում, ցույց տվեցինք, որը չկարողացավ նայել, փակեց աչքերն ու թեքեց գլուխը։ Քաջ գիտակցում են հայերի նկատմամբ այդ գործողություններն ու շարունակում են լռել»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Նա նշեց, որ իրենք հանդիպմաան ընթացքում նաեւ պահանջել են՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիային զենքի վաճառքը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իրենց ասել են՝ հարցի լուծումը տեսնում են ԱՄՆ-ի կողմից բացառապես Արցախի անկախության ճանաչումը, այլ ելք չի կարող լինել։

«Մենք փոխանցեցինք հայ զինվորի գլխատված նկարն ահաբեկիչների ձեռքում. դրա վերաբերյալ Վաշինգտոնը պետք  հստակ գնահատական հնչեցնի։ Մեր ցավի նկատմամբ ոչ մի տերությունն չպետք է անմասն մնա, որովհետեւ սա սպառնում է բոլորին։ Նշվեց, որ ԱՄՆ-ն մարդասիրական արժեքների կողմնակիցն է եւ այժմ կոպտագույն ձեւով խախտվում են այդ բոլոր իրավունքները եւ հարցին՝ ինչո՞ւ է լռում եւ պատասխանն էր ուղղակի խորիմաստ հայացքը»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ակցիայի մասնակիցները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան դադարեցրին, նշելով, որ կսպասեն արդյունքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ