News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Բուրգոս եւ Արանդա-դե-Դուերո քաղաքները կմեկուսացվեն կորոնավիրուսային հիվանդության թվի աճի հետ կապված՝ հայտնում են իշխանությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բուրգոսում, որտեղ ապրում է 175 հազար մարդ, միջոցները կսկսեն գործել չորեքշաբթի ժամը 00:00-ից, եւ կտեւեն 14 օր:

Ծրագրվում է, որ 14 օրվա ընթացքում կարգելվի քաղաք ելումուտը  առանց հարգելի պատճառի (աշխատանք, ուսում, հիվանդանոց այց՝ հարազատներին աջակցություն ցուցաբերելու նպատակով):

Ինչպես նաեւ կսահմանափակվեն խանութներ, ռեստորաններ եւ բարեր այցելությունները: Բարերն ու ռեստորանները չեն կարողանա սպասարկել 22:00-ից հետո:

Բացի այդ, երեքշաբթի օրվանից կրկին կմեկուսացվի Արանդա-դե-Դուերո քաղաքը, որի բնակչությունը կազմում է 32 հազար մարդ:

Նմանատիպ միջոցներ կգործեն Լեոնում, Պալենսիում, Սալամանկայում:

Իսպանիայի այլ ինքնավար համայնքներ եւս հայտարարել են նոր կարանտինային միջոցների մասին: Օրինակ՝ Կատալոնիայում խանութները պետք է փակ լինեն 22:00-ից ոչ ուշ: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ ժեներալիտետի առողջապահական հարցերով քարտուղար Ժոզեպ Մարիա Արգիմոնը վարակվել է կորոնավիրուսով:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ