News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայում նոր սահմանափակումներ են մտցվում, քանի որ COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 250 հազարը: Բելգիայում հոկտեմբերի 19-ի գիշերը համապետական ​​պարետային ժամ է մտցվել, Շվեյցարիայում պարտադրվել է դիմակ կրել հասարակական վայրեր հանդիսացող փակ տարածքներում, փոխանցում է AFP-ն:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն, պարետային ժամը գործում է 00.00-ից 05.00-ն: Բացի այդ, բոլոր բարերն ու ռեստորանները փակ են այցելությունների համար. դրանց թույլատրվում է միայն տեյք ըվեյ վաճառել կամ առաքել իրենց արտադրանքը: «Մենք չենք զգում, որ մեր շահերը հաշվի են առնվել, դա ինձ ցավ է պատճառում»,- այս առնչությամբ ասել է Բրյուսելի ռեստորաններից մեկի մենեջեր Անջելո Բուսին:

Իր հերթին, Շվեյցարիան արգելել է հասարակական հավաքները ավելի քան 15 հոգով: «Վերջին օրերին վարակման թվի կտրուկ աճը տագնապալի է: Սա, ըստ էության, վերաբերում է բոլոր տարիքային խմբերին»,- նշվում է կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս հայտարարել է մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Փարիզում, պարետային ժամի մասին` կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճին ի պատասխան: Փողոց դուրս գալու արգելքը գործում է 21.00-ից 06.00-ն: Սահմանափակիչ միջոցներն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 17-ին եւ կտեւեն չորս շաբաթ: Պարետային ժամը, մասնավորապես, տարածվել է Լիլ, Գրենոբլ, Լիոն, Մարսել, Ռուան, Սենթ-Էթյեն, Մոնպելյե եւ Թուլուզ քաղաքների վրա:

Համավարակի սկզբից ի վեր Worldometer կամավորների միջազգային խմբից ստացված տվյալների համաձայն` Բելգիայում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է համապատասխանաբար 222.253-ի, 74.422-ի եւ 897.034-ի: Մահվան դեպքերը կազմում են համապատասխանաբար 10 413, 2 123 եւ 33 477 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ