Կորոնավիրուսի պանդեմիան Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներին տնտեսական ռեցեսիայի է հասցրել, հաղորդում է ԱՄՀ-ն:
ԱՄՀ գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսությունն այս տարի կրճատվել է 4,4%-ով, ինչն ամենաուժեղ տարեկան անկումն է 1930-ականների Մեծ Դեպրեսիայի տարիներից ի վեր:
Մինչ կորոնավիրուսի տարածումը Մերձավոր Արեւելքի մի քանի երկիր պայքարում էր խնդիրների դեմ՝ նավթի ցածր գներից մինչեւ կոռուպցիա եւ գործազրկության բարձր մակարդակ:
ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Լիբանանի տնտեսությունը կբախվի ամենակտրուկ տնտեսական անկման հետ ՝ 25%:
Չնայած նրան, որ Մերձավոր Արեւելքի երկրներում քիչ են կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերը, տարածաշրջանը նախկինի պես բախվում է խնդիրների հետ՝ կապված հիվանդության տարածումը կանխելու հետ:
ԱՄՀ-ն զգուշացնում է, որ վատագույն սցենարի ռիսկերն ավելի հավանական են դառնում՝ հատկապես հաշվի առնելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի վերջին բռնկումը:
Միեւնույն ժամանակ, ակնկալվում է, որ 2020 թվականին Մերձավոր Արեւելքում նավթի խոշոր արտահանողների տնտեսությունը կկրճատվի 6,6%-ով: Սակայն Պարսից ծոցի երկրներում ակնկալում ենք, որ հաջորդ տարի միջին տնեսական աճը կկազմի 2,3%:
Եգիպտոսը տարածաշրջանում միակ երկիրն էր, որտեղ այս տարի նկատվել է չափավոր աճ 3,5%-ով՝ վերջին երկու տարում տարեկան ավելի քան 5% աճից հետո: Եգիպտոսը բախվել է զբոսաշրջության ոլորտի հետ կապված խնդիրների հետ:
Միեւնույն ժամանակ, նավթի այլ արտահանող երկրներում, օրինակ՝ ԱՄԷ-ում, այդ տարի ակնկալվում է տնտեսական անկում 6%-ով, այն դեպքում, երբ Օմանի տնտեսությունը, ըստ կանխատեսումների, կկրճատվի 10%-ով: ԱՄՀ-ն հայտարարում է, որ Իրաքում անկումը կկազմի 12%:
Իրանում, օրինակ, անցած շաբաթ գրանցվել է օրական դեպքերի ամենամեծ թիվը: Երկրի տնտեսությունը կրճատվել է 6,5%-ով անցած տարի, եւ, ինչպես կանխատեսվում է, այս տարի 5%-ով: ԱՄՀ-ն, սակայն, ակնկալում է, որ մյուս տարի Իրանի տնտեսությունը կվերականգնվի եւ կաճի 3,2%-ով:
«Իրանն առաջին երկրներից էր, որը դարձավ կորոնավիրուսի էպիկենտրոն, եւ այժմ մենք գտնվում են պանդեմիայի երրորդ ալիքում»,-Associated Press-ին ասել է ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: