News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների նպատակով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու համար:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. դա մեր դիրքորոշումն է: Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Եւ ես պատրաստ եմ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդպիսի արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ նաեւ ժամանել, հանդիպել, զրուցել»,-ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ պատրաստ է արդյոք նա ինքը ժամանել Մոսկվա ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու համար:

Ընդ որում՝ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության որոշումը պետք է հենվի կոմպրոմիսի վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ կոմպրոմիսի վրա»,-ընդգծել է նա:

«Եթե չկա մյուս կողմից պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ հանուն մեր ժողովրդի իրավունքների, հանուն Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների,-շարունակել է Փաշինյանը:-Ես կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ, որ դա ազնիվ եւ կառուցողական դիրքորոշում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի՝ ԵԽ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը պետք է արձագանք ստանա. ԱԳ փոխնախարար
Հիշեցնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Գևորգյանը նշել է, որ Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար…
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաեւ տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր…
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար…
Արցախում մնացած վիրավոր զինվորների վիճակը լավ է. կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի առողջապահության նախարարի խոսնակ
Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան...
«Պատիվ ունեմ». Ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլեւ ամրապնդել են նախկինում զբաղեցրած դիրքերը
«Ինձ համար կարեւոր է իմանալ՝ արդյո՞ք Հայաստանի զինված ուժերն ունակ են արդյունավետ մարտական ​​հերթապահություն իրականացնել...
Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում պահանջում է Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները
Յուրաքանչյուրի համար, ով գոնե ինչ-որ կերպ ծանոթ է իրավիճակին, լիովին պարզ է առաջին եւ վերջին կետերի անհեթեթությունը...
Ամենաշատ