News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող սիրիական ահաբեկչական խմբավորումների գրոհայինները սպառնալիք են նաեւ Ռուսաստանի համար, եւ այդ պատճառով Մոսկվան «իրավիճակին արձագանքելու համար օրինական իրավունք ու հիմքեր ունի»: ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Մերձավոր Արեւելքից ԼՂ հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասին հաղորդագրությունները՝ նա համոզմունք է հայտնել, որ այդ տարրերը կթափանցեն Ռուսաստանի Դաշնության տարածք:

Փաշինյանն ընդգծել է, որ այդ հաղորդագրությունների հրապարակումից հետո, արաբական երկրների ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ որոշ խմբավորումներ ոչնչացվել են մարտի դաշտում կամ էլ «ցրվել տարբեր ուղղություններով»: «Ինձ համար ակնհայտ է, որ այդ ոչնչացված խմբերից առանձին անհատներ ներթափանցել են Ռուսաստան, քանի որ նրանք, կարծում եմ, Ռուսաստանին ընդունում են որպես թշնամու, ինչպես Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին:

Հարցն այն է, թե որքան կշարունակվի այդ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի, թե երբ են այդ տարրերը ներթափանցելու իր տարածք: Ես չգիտեմ, միգուցե, Ռուսաստանի կառավարությունը կամ հատուկ ծառայությունները քննարկում են, որ այնտեղ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կարելի է հակաահաբեկչական գործողություն իրականացնել»,-ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Մոսկվան «հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի գրոհայինների եւ ահաբեկիչների գործողություններն ուղղակի սպառնալիք էին ներկայացնում նրա ազգային անվտանգության համար»:  «Իսկ այժմ գրոհայիններն ավելի մոտ են Ռուսաստանի սահմաններին: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, եւ ես կարծում եմ՝ Ռուսաստանն ունի օրինական իրավունք եւ հիմք արձագանքելու այս իրավիճակին»,-հավելել է վարչապետը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ