News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության ռեստորաններին եւ խանութներին հնարավոր է արգելեն «բուսական բուրգերներ» կամ «վեգանական երշիկներ» վաճառել, եթե ֆերմերները Եվրախորհրդարանի նիստի ժամանակ հասնեն իրենց ուզածին, հաղորդում է Reuters-ը:

Գյուղատնտեսության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները նաեւ արգելում են ոչ կաթնային մթերքի նկարագրությունը՝ որպես «նման» կամ «ստիլիզացված» կաթ, կարագ կամ պանիր:

Ֆերմերներն ասում են, որ այս միջոցներն անհրաժեշտ են սպառողներին մոլորության մեջ գցելուց պաշտպանելու համար: Բժշկական խմբերը, բնապահպանները եւ բուսական սնունդ արտադրողները կարծում են, որ սա հետընթաց քայլ կլինի բնապահպանական եւ առողջապահական ԵՄ նպատակներին հասնելու համար:

Առաջարկված փոփոխությունների համաձայն, սթեյք, երշիկ, էսկալոպ, բուրգեր եւ համբուրգեր հասկացությունները կթույլատրվեն միայն միս պարունակող ապրանքների համար:

Եվրոպական դատարանն արդեն երեք տարի առաջ արգելել է այնպիսի ապրանքատեսակները, ինչպիսիք են «սոյայի կաթը» եւ «վեգանական պանիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ