News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ քիչ առաջ ավարտվեց։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են նաեւ առաջին հանդիպմանը:

Հանդիպման ավարտից հետո ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ քննարկվել են Արցախի հետ կապված խնդիրներ. «Փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել։ Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի: Եղել է փակ hանդիպում, ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության շենքում տեղի էր ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել էին Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ այլոք։

Հոկտեմբերի 11-ին էլ վարչապետն Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտում Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով
Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում…
Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչ առաջին պացիենտներին
Տեղի մոտ 70 բնակիչներ բուժօգնության համար դիմել են Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներին․․․
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն է տեղափոխել մինչ ցրտերը սկսվելը
Ռուս փրկարարները բազմակողմանի օգնություն են ցույց տալիս կազմակերպություններին, հաստատություններին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին․․․
ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին
«Մարտական գործողությունները գուցե եւ ավարտվել են, սակայն դրա հասցրած վնասը կշարունակի մարդկանց մահվան հանգեցնել միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայության պայմաններում...
Առանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին...
Վերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի Բալասանյանին
Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւմ մանկապարտեզ բացել…
Ամենաշատ