News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի 30 անդամ-երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են հրապարակել ԳԴՀ Ռեյնլանդ-Պֆալց նահանգում գտնվող Ռամշտեյնի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոն ստեղծելու ծրագրերը, հայտնում է DW-ը՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ նոր տիեզերական կենտրոնն առաջին հերթին կդիտարկի տիեզերական տարածքը եւ արբանյակների դեմ հնարավոր սպառնալիքների վերաբերյալ տվյալներ կհավաքի: Հնարավոր է նաեւ, որ ապագայում տիեզերական կենտրոնը վերածվի պաշտպանության կառավարման հրամանատարական կետի, գրում է Süddeutsche Zeitung-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, թե ակնկալում է, որ տիեզերական կենտրոնի կառուցման ծրագրերը կհամաձայնեցվեն մինչեւ հոկտեմբերի 21-ը: Միեւնույն ժամանակ նա հերթական անգամ նախազգուշացրել է արտաքին տարածքը ռազմականացնելու փորձերի դեմ: «Արբանյակային համակարգերն աշխարհում օգտագործվում են այնպիսի ծավալով, որ շատերի համար նույնիսկ դժվար է պատկերացնել: Առեւտուր, եղանակի կանխատեսումներ, բջջային կապ եւ բանկային փոխանցումներ՝ այս բոլոր ոլորտներում մենք ապավինում ենք արբանյակներին: Տիեզերքը նույնպես ՆԱՏՕ-ի համար կարեւոր տարածք է` հաշվի առնելով նավիգացիայի, հետախուզական տվյալների հավաքագրման, հաղորդակցությունների եւ հրթիռների արձակման մեր հնարավորությունները»,- ասել է Սթոլթենբերգը:

«Ուստի կարեւոր է, որ դաշինքը լավ պատկերացնի, թե ինչ է տեղի ունենում տիեզերքում, որ մենք հուսալի մուտք ունենանք տիեզերական ծառայություններին եւ որ դաշինքը առավելագույնս օգտագործի իր տեխնիկական հնարավորությունները»,- հավելել է նա:

Dpa գործակալությունը հայտնում է նաեւ դաշինքի տիեզերական գործունեության ուսումնասիրման հատուկ կենտրոն ստեղծելու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին: Այս հետազոտական կենտրոնի գտնվելու վայրը, ըստ գործակալության, կարող է լինել գերմանական Կալկար քաղաքը կամ ֆրանսիական Թուլուզը:

2005-ին Կալկարում բացվել է, այսպես կոչված, «Օդային հզորության իրավասության կենտրոն»՝ ՆԱՏՕ-ի օդային, տիեզերական, ցամաքային եւ ծովային գործողությունները բարելավելու համար: Մյուս կողմից, Թուլուզում այժմ ստեղծվում է տիեզերական ուժերի հրամանատարության ֆրանսիական ազգային կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական զորակազմի հապճեպ դուրսբերումից կարելի է խուսափել
«Չափազանց կարեւոր է» զորքերի դուրսբերումը դիտարկել ներաֆղանական խաղաղ բանակցությունների համատեքստում․․․
Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արեւելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում
Թուրքիան դեմ է հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին եւ գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը...
ՆԱՏՕ-ից հայտնել են Սեւ ծովի տարածաշրջանում իր դերքերի ամրապնդումը շարունակելու մասին
ՆԱՏՕ-ի եւ բոլոր դաշնակիցների համար սեւծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի․․․
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան. ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը «խնդրահարույց» է ՆԱՏՕ-ի միասնությունը պահպանելու համար
«Հատկապես մեզ մտահոգում է Ս-400-երի գնումը»,-հավելել է նա...
ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ մտածի ինչպես դիմակայել Չինաստանին
Այս մասին ասվում է «ՆԱՏՕ 2030» զեկույցում, որը պատրաստել է, այսպես կոչված, «իմաստունների» խումբը, որը հայտնվել է Դաշինքի նպատակի եւ արդիականության վերաբերյալ աճող կասկածների պայմաններում․․․
ՆԱՏՕ-ն հայտարարել է ԼՂ-ում եւ Բելառուսում ճգնաժամների արդյունքում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման մասին
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Հյուսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 1-2-ին տեսահամաժողովի ձեւաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական ներկայության ...
Ամենաշատ