News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը: ТАСС գործակալության հաղորդմամբ այս մասին երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հոկտեմբերին Խորհրդում նախագահող ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբեզնյան :

«Այժմ անհրաժեշտ է ապահովել կատարումը (հրադադարի -խմբ.), դա ամենաառաջնային հարցն է, քանի որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել»,- նշել է նա: 

Գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովել:

«Այս հարցն, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ Խորհուրդը բավականին միակարծիք էր մոտեցումների հարցում»,- ասել է ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա բացատրեց, որ տարածաշրջան ՄԱԿ-ի մշտադիտարկում իրականացնող պատվիրակություն ուղարկելու համար «Անվտանգության խորհրդի  հատուկ մանդատ անհրաժեշտ կլիներ»: «Դա արագ գործընթաց չէ»,- նշել է դիվանագետը: «Հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի կոլեգաների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրականացնել այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբեզյան:

Դիվանագետը չի բացառել, որ մշտադիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ պատվիրակությունը, առավել եւս, որ այս կառույցն է իրականացնում կարգավորման գործընթացը: «Թե ով կլինի այնտեղ եւ ինչ կարգավիճակում, դեռ մնում է քննարկվող հարցերից մեկը»,- ավելացրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ