Windows 10 օպերացիոն համակարգի թարմացումներում, որոնք թողարկվել են 2020 թվականի հոկտեմբերին, տարբեր սխալներ եւ բագեր կան, որոնք համակարգիչների աշխատանքի խափանման են հանգեցնում` ընդհուպ մինչեւ «մահվան կապույտ էկրանը»: Ըստ TechRadar պորտալի` այս բողոքները մասայական բնույթ են կրում:
KB4579311 եւ KB4577671 թարմացումները, որոնք Microsoft-ը սկսել էր տարածել հոկտեմբերի 13-ին, ավելի վաղ հայտնաբերված մի շարք սխալների եւ խոցելի կողմերի շտկումներ էին ներառում, հայտնում է Prime-ը:
Այս թարմացումները տեղադրել փորձող օգտվողները բախվել են սխալների մասին նախազգուշացումների հետ: Թարմացումը ներբեռնելու մի քանի փորձերը ոչնչի չեն հանգեցրել:
Որոշ օգտվողների համար վնասը նվազագույն էր. Նրանց ընդամենը հաղորդագրություն է եկել տեղադրման ընթացքում սխալի մասին: Մյուսների դեպքում տարբեր տեսակի անսարքություններ են առաջացել` ձայնի հետ կապված խնդրից մինչեւ այսպես կոչված «մահվան կապույտ էկրանը»:
Տեղադրել այս թարմացումները Microsoft-ի մեջ խորհուրդ չի տրվում: Ընկերությունը խոստացել է պարզել, թե որն է տեղի ունեցածի պատճառը: